Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Netflix-ը սերիալ կնկարահանի ամուսնական զույգի մասին, որը մեղադրվում է 4,5 միլիարդ դոլարի գողության մեջ

16.02.2022

Netflix հոսքային ծառայությունը վավերագրական սերիալ կնկարահանի ռուսաստանցի կրիպտոխաբեբա Իլյա Լիխտենշտեյնի և նրա կնոջ՝ Հիզեր Մորգանի մասին։ Զույգը կալանավորվել է անցյալ շաբաթ՝ 2016 թվականին Bitfinex կրիպտոարժույթի բորսայի վրա կիբերհարձակման ժամանակ գողացված 4,5 միլիարդ դոլարի լվացման մեղադրանքով: Այժմ նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

«Netflix-ը վավերագրական սերիալ կպատրաստի զույգի ենթադրյալ խարդախության սխեմայի մասին՝ միլիարդավոր դոլարների գողացված կրիպտոարժույթների լվացման գործընթացում, որը տեղ է գտել պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հանցագործության գործում»,-ասվում է Netflix-ի պաշտոնական կայքում:

Ակնկալվում է, որ նախագծի ռեժիսորը կլինի Քրիս Սմիթը։ Թողարկման ժամկետները և դերասանական կազմը դեռևս հայտնի չեն:

Լիխտենշտեյնը Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ քաղաքացի է, նա 1994 թվականին ծնողների հետ լքել է Ռուսաստանը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, նա առցանց մարքեթինգային ընկերության համահիմնադիր է և ներդրող։

Նրա կինը՝ Հիզեր Մորգանը, երաժշտական կարիերա է արկեղծանունով, բայց ոչ այնքան հաջող. նա արևմտյան մամուլում հայտնի էր որպես «աշխարհի ամենավատ ռեփ կատարող»: Բացի այդ, Հիզերը Forbes-ում ֆինանսական սյունակի հեղինակ էր և TikTok-ում իրեն որպես «ֆինանսական գիտակ» էր ներկայացնում: Իր տեսանյութերում նա պատմում էր, թե ինչպես է 20 տարեկանում առանց արտաքին ներդրումների հաջող բիզնես ստեղծել։

600x400

Զույգը ձերբակալվել է Նյու Յորքում փետրվարի 8-ին։ Իլյա Լիխտենշտեյնը և Հիզեր Մորգանը մեղադրվում են կիբերհարձակման ժամանակ գողացված գրեթե 120,000 բիթքոյնների (մոտ 4,5 միլիարդ դոլար) լվացման մեջ: Հիզեր Մորգանին համաձայնվել են ազատ արձակվել 3 միլիոն դոլար գրավի դիմաց, Լիխտենշտեյնի 5 միլիոն դոլար գրավը մերժվել է։ Ամուսիններից արդեն առգրավվել է 3,6 միլիարդ դոլարի գողացված միջոցներ: Միջոցների մի մասը՝ մոտ 25 հազար բիթքոյն (ավելի քան 1 մլրդ դոլար), Իլյային և Հիզերին հաջողվել է փոխանցել իրենց հաշիվներին «փողերի լվացման բարդ գործընթացի միջոցով»։ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ամուսիններից բիթքոինի առգրավումն ամենամեծն է կրիպտոարժույթների պատմության մեջ:

Սա հայտնի խաբեբաների մասին Netflix-ի առաջին շարքը չէ: Այսպես՝ «Խաբեբան Tinder-ից» վավերագրական ֆիլմաշարը Սիմոն Լևիևի մասին է, ով խաբում էր աղջիկներին հավելվածներում ծանոթանալուց հետո, անցած շաբաթ գլխավորեց Netflix-ի վարկանիշային աղյուսակը։ Էկրաններին է նաև «Ստեղծելով Աննային» վավերագրական պատմությունը ռուս խարդախ Աննա Սորոկինայի մասին, ով կարողացել էր մատի շուրջը պտտել Նյու Յորքի բոմոնդը՝ ձևանալով որպես հարուստ ժառանգորդուհի Աննա Դելվի։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1309 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 627 անգամ
26.03.2024
Դիտվել է 184 անգամ
28.03.2024
Դիտվել է 148 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster