Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար. հոգեբանի խորհուրդները

11.05.2012

Դայակի ընտրությունը երեխայի համար շատ կարևոր է, և կարող է նույնիսկ ճակատագրական դառնալ: ճի՞շտ է արդյոք փոքրիկին վստահել դայակին, ինչպե՞ս  ընտրություն կատարել. LN-ի հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Այսօրվա ակտիվ կյանքի պայմաններում այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Իհարկե, իդեալական տարբերակ կլինի, որ ծնողը լիարժեք զբաղվի իր երեխայով: Բայց անպես է ստացվում, որ երկու ծնողներն էլ աշխատում են, և չի ստացվում համատեղել: Հաճախ կինն ունենում է նաև հոգեբանական խնդիրներ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ նա աշխատի, որպեսզի հեշտ ապրի: Այս դեպքում դայակի առկայությունը դառնում է դրական: Պարզապես դայակի ընտրությունը պետք է կատարել շատ խիստ, շատ մանրակրկիտ կերպով: Պետք է լիարժեք գիտակցել, որ իրենց կյանքի ամենաթանկ բանը վստահում են ինչ-որ մեկին, և բնականաբար այդ մեկը կյանքում պետք է լինի հարազատ. հարազատ ասելով հասկանում ենք վստահելի անձնավորություն»:

Դայակ հասկացությունը Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ  է մտել  հատկապես վերջին տարիներին: Հայ մայրիկները սկսել են դայակին մեծ նշանակություն տալ: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նրանք կարողանում են ճիշտ դայակ ընտրել: Եվ ընդհանրապես, դայակ ընտրելիս որ հարցին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել, ինչպիսի՞ դայակ պետք է ընտրել:

«Դայակը նոր մասնագիտություն չէ: Թագավորական և հարուստ ընտանիքներն  ունեցել են իրենց դայակները: Այն հնուց է եկել և բավականին լուրջ ինստիտուտ է: Աշխարհի բոլոր ծայրերում եղել են և կան խնդիրներ ու թյուրիմացություններ՝ կապված դայակների հետ, և նույնիսկ ամենաառաջադեմ երկրներում կան հատուկ գործակալութություններ, հիմնարկներ, որոնք երաշխավորում են իրենց ներկայացրած դայակներին, քանի որ վերջիններիս կողմից լինում են նաև բռնություններ երեխաների նկատմամբ: Այստեղ իհարկե հայ կամ իտալացի ծնողի մասին չէ խոսքը, այստեղ միայն ծնողի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ կարևոր: Եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ խիստ ադեկվատ է լինում և նորմալ, բնականաբար նա շատ ուշադիր է լինում և՛ դայակի ընտրության հարցում, և՛ յուրաքանչյուր այլ հարցում: Այդ դեպքում միայն նա կնկատի որևէ անորմալ երևույթ իր երեխայի հետ կապված և կկանխի ի սկզբանե: Կան ծնողներ, որոնք անպատասխանատու են: Բնականաբար սա արդեն դայակի խնդիրը չէ, սա ավելի լուրջ և խոր խնդիր է, և այստեղ էլ կարող են բազմաթիվ թյուրիմացություններ տեղի ունենալ: Մենք հաճախ տեսնում ենք ծնողներ, որոնք իրենց երեխաներին ավելի վատ են վերաբերվում, քան որոշ դայակներ, որոնք շատ ավելի հոգատար են: Օրինաչափություն այստեղ չկա: Առաջին հերթին կարևոր են դայակի մարդկային որակները: Եթե դայակն ունի նորմալ, մարդկային որակներ, լավ պատկերացնում է երեխա-ընտանիք գաղափարը, սա բնականաբար շատ ավելի կարևոր է, քան լեզուների իմացությունը, որը մենք շատ հաճախ առաջնային ենք համարում: Երկրորդ կարևոր պայմանը փոխադարձ համակրանքն է երեխա-դայակ հարաբերություններում, քանի որ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ երեխան դայակի հետ կապվում է մի հետաքրքիր և լուրջ կապով»:

Դեպքեր են լինում, երբ ինչ-ինչ պատճառներով դայակին ժամանակ առ ժամանակ փոխում են: Բայց չէ՞ որ երեխան հուզական կապ ունի արդեն այդ մարդու հետ, և դա կարող է վատ անդրադառնալ նրա ներաշխարհի վրա:

«Դա շատ բացասական երևույթ է: Երեխայի համար տրավմատիկ կարող է լինել, եթե նա դայակի հետ ընդհանուր լեզու է գտել:

Իդեալական տարբերակն այն է, երբ երեխան սկսում է կարոտել դայակին, սիրում է դայակին, նա մաքսիմալ ստանում է այն հուզական կապը, որի կարիքը կա: Սակայն մայրը չպետք է մտածի, որ եթե երեխային հանձնել է դայակին, ուրեմն կարող է ձեռքերը լվանալ, և ամբողջ օրը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել: Այստեղ պետք է հասկանալ, որ դայակը կատարելու է ինչ-որ ֆունկցիա կոնկրետ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ծնողի համար: Իսկ մնացած ժամանակահատվածում, երբ մայրը տանն է, պիտի փորձի մաքսիմալ լրացնել բացը: Այսինքն՝ երեխան չպետք է մտածի, որ լքված է մոր կողմից և իրեն մեծացնում է դայակը: Որքան էլ որ դայակը լավը լինի, նա չի կարողանա մոր տեղը զվաղեցնել: Բացի այդ, երեխան ոչ մի դեպքում չպետք մտածի, որ մարդկային վերաբերմունքը գնվում է գումարով, չպետք է տեղյակ լինի, որ այդտեղ գումարային հարց կա, որ այդ կինը գալիս է նրա համար, որ նրան վճարում են: Այլ իմանա, որ այդ կինը սիրում է իրեն և գալիս է իր հետ խաղալու: Իհարկե, հասուն տարիքում նա իմանալու է, որ դա վճարովի է, բայց սկզբնական նստվածքները շատ կարևոր են:

Դայակ ընտրելիս  առաջին հերթին խորհուրդ կտայի մտածել՝ դայակ վարձելն արդյոք այդքան անհրաժեշտ է ձեզ համար, որովհետև մարդիկ հաճախ դայակ են վարձում անհրաժեշտություն չունենալով: Նման դեպքում պետք է ստեղծվի այն մթնոլորտը, որ դայակը մայրիկի օգնականն է, եկել է մայրիկին օգնելու, և ոչ թե դայակի վրա պետք դնել բոլոր ֆունկցիաները, իսկ մայրը փակվի իր սենյակում և ժամերով հեռուստացույց դիտի: Այսինքն՝ մայրը միշտ պետք է լինի, դայակն էլ պետք է օգնի: Դայակի ֆունկցիան օգնելն է: Երկրորդ խորհուրդս հետեւյալն է. շատ ճիշտ կլիներ, եթե դայակներն անցնեին որոշակի հոգեբանական թեստավորում, որպեսզի ընտանիքները խուսափեին թյուրիմացություններից: Նման թեսթավորում անցնելուց հետո մենք գոնե կկարողանանք կանխատեսել հետագա ընթացքը: Նաեւ պետք է կարողանալ հավատալ սեփական երեխային նրա յուրաքանչյուր տարիքում: Երեխան հաճախ, չգիտակցելով, չունենալով համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, կարող է տալ այնպիսի ենթագիտակցական ռեակցիաներ, որոնք շատ կարևոր են: Չորրորդ և ամենակարևոր խնդիրը մարդկային հարգանքն է դայակի նկատմամբ: Այսինքն՝ վարձելով դայակին, երբեք չպետք է մտածել, որ վարձել ես բանվոր կամ ստրուկ, որին դու վճարում ես ու պիտի պահանջես: Դայակ վարձելով պիտի հասկանաս, որ նրա հետ դու երկար ժամանակ ես անցնելու, և երեխայի մեծանալուց հետո այդ մարդու հետ մնալու ես լավ բարեկամ»:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 6461 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, երբ իմանում եք, որ ձեր ամուսինը սիրախաղ է անում ուրիշների հետ

29.07.2025
Զուգընկերոջ կողմից ֆլիրտը կարող է ընկալվել ոչ պակաս ցավոտ, քան իրական դավաճանությունը։ Նույնիսկ, եթե դա միայն ռոմանտիկ նամակագրության կամ թեթև սիրախաղի հարց է:

Ինչպես հասկանալ, որ տղամարդուն միայն սեքս է հարկավոր. 5 նշան

15.07.2025
Հոգեթերապևտներն ու սեռաբանները նշել են թե ինչպես որոշել, որ ձեր զուգընկերը տրամադրված չէ երկարատև, մտերիմ հարաբերությունների։

Ինչպես տրամադրել զուգընկերոջն ավելի շատ խոսել իր զգացմունքների մասին

18.06.2025
Հաղորդակցությունն առողջ հարաբերությունների բանալին է: Միայն ձեր զգացմունքների մասին խոսելով և զուգընկերոջ հետ երկխոսություն վարելով կարող եք լուծել բազմաթիվ կոնֆլիկտներ և պահպանել սերն ու մտերմությունը:

Հոգեբանները բացահայտել են, թե ինչպես դադարել մտածել տղամարդու մասին (եթե նա ձեր մասին չի մտածում)

20.05.2025
Անփոխադարձ զգացմունքը միշտ դժվար է։ Անհնար է արագ և անցավ ընդունել, որ անձնական երջանկության հույսերը ձախողվել են։

Երբ կարելի է տղամարդուց ամուսնության առաջարկություն ակնկալել, իսկ երբ հաստատ՝ ոչ

23.04.2025
Նախքան ձեր հարաբերությունների ապագայի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը, դուք պետք է փորձեք հասկանալ ձեր զուգընկերոջ մտքերն ու զգացմունքները:

5 հարց, որոնք կօգնեն տարբերել սերը կախվածությունից

03.04.2025
Սիրահարված լինելը ամենահիասքանչ զգացումներից մեկն է, սակայն, չնայած բոլոր գեղեցիկ ու վեհ ապրումներին, երբեմն մարդուց չափից դուրս կախվածությունը կարող է վտանգավոր լինել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-07-2025 10:48
40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28
Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24
Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21
Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45
52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.07.2025
Դիտվել է 616 անգամ
24.07.2025
Դիտվել է 556 անգամ
29.07.2025
Դիտվել է 219 անգամ
30.07.2025
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster