Երբեք չեմ հասկացել վերջին գումարով վիճակախաղի տոմս գնողներին, չնայած ասում են' հրաշքներ եղել են: Ու ընդհանրապես, հրաշքներ որոնելու հակվածությունը, կարծում եմ, թուլացնում է մեր իմունիտետը' կախվածության մեջ գցելով չհիմնավորված հույսից: Եթե հրաշք կա էլ, ապա երեւի թե' հույսի, հավատի ու սիրո եռամիասնության ՎԵՐՋԻՆ սահմանին, երբ մի տեսակ դու էլ այլեւս դու չես, ու դրան հաջորդողը գուցե եւ հրաշքն է…
Ցանկություններին հասնելու համար մեր ամենօրյա կյանքը լրիվ բավական է: «Մեծագույն գաղտիքը», որ որոնում ենք բոլորս, հենց այն պահն է, երբ կանգնում ու խոստովանում ես ինքդ քեզ' ոչ մի «մեծ գաղտիք» էլ չկա, բացի ամեն օր, միշտ, առանց դադարի բոլոր անհրաժեշտ «փոքր քայլերն» անելուց: Մեր շնչառության պես անընդմեջ, ռիթմիկ պետք է լինենք մեր ցանկություններում, որ դրանք նախ կյանք ստանան, ապա' ապրեն:
Մոտիվացիան, այո, կարող է եւ ամեն պահ լքել, հենց կորչի թարմությունը, իսկ շուրջբոլորը քիչ բաներ չեն նպաստում դրան յուրաքանչյուր րոպե: Մոտիվացվելը նման է լոգանք ընդունելուն. խորհուրդ է տրվում օրը սկսել եւ ավարտել հենց նրանով:
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: