Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025

Հուզական ինտելեկտը հույզերի լայն շրջանակ զգալու ունակությունն է: Հենց սա է, որ անհասանելի է աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց համար: Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար:

Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:


1. Օրագիր պահեք

Եթե նկատում եք, որ զգացմունքների մեջ թուլություն եք զգում (դա հատկապես նկատելի է, երբ զգում եք, որ դադարել եք ուրախություն ապրել), սկսեք երեկոյան օրագրում գրի առնել օրվա իրադարձությունները։ Այս կերպ կկարողանաք վերապրել դրանք և առանց շրջապատի մարդկանց՝ կատարվածը «մարսել» «պարզ մտքով»։ Հնարավոր է նկատեք, որ ինչ-որ բանի վրա կժպտաք, կբարկանաք, կզարմանաք։ Պարզապես հավատացեք, իսկ կհասկանաք՝ հետո։

2. Շփման մեջ ավելի անկեղծ եղեք

600x400

Իհարկե, դժվար է գործընկերոջն ուղղակի ասել, որ նա մաստակ է ծամում խոզի նման, կամ հանկարծ խոստովանել մտերիմ մեկին, որ դուք խնդիրներ ունեք ձեր լիբիդոյի հետ: Այստեղ անհրաժեշտ են կիսատոններ: Պարզապես այն մարդուն, ում հետ հաճախ եք շփվում, ասեք ամենափոքր անկեղծ մի բան: Փոքրիկ: Նրա կամ ձեր մասին: Օրինակ, դուք հոգնել եք ձեր ամուսնու թափված գուլպաները հավաքելուց: Կամ, որ ավելի լավ կանի, եթե ձեր զրուցակիցը օրական մեկ սիգարեթ ծխի: Պարզապես մի փոքր ճշմարտություն: Դա սերմեր կցանի: Եվ օրական մեկ փոքր ճշմարտություն ասելու սովորությունը ձեզ ավելի լավը կդարձնի:

3. Աշխատեք հաղթահարել խորն արմատացած տրավմաները

600x400

Օրինակ, դուք ձեզ համարում եք «պարտվող»։ Կարծում եք, որ բոլորը կարող են ամեն ինչ անել, բայց ինչ-ինչ պատճառներով դուք ունակ չեք։ Ահա թե ինչ պետք է անեք։ Ամեն օր մի փոքրիկ օգտակար բան արեք. բակում անօթևան կատուների համար ուտելիքի մնացորդներ դրեք, պլաստիկը գցեք դրա համար նախատեսված արկղի մեջ, օրական 10000 քայլ կատարեք, աչքերի վարժություններ արեք, 20 անգամ կքանստեք, կահույքի փոշին սրբեք։ Օրական մեկ օգտակար բան։ Եվ յուրաքանչյուր օգտակար գործողությունից հետո մոտեցեք հայելուն, լայն ժպտացեք և ասեք. «Ես օգտակար բան արեցի»։ Դուք կզարմանաք, թե ինչպես եք... ներգրավվել դրանում։

4. Մի փոքր հետաձգեք զգացմունքները

600x400

Գիտեի՞ք, որ ավտոմատ կառավարման վրա աշխատող ինքնաթիռներն ավելի հաճախ են վթարի ենթարկվում, քան օդաչուի կողմից վարվողները: Ամեն ինչ պարզ է. ավտոմատացումը (նույնը, ինչը և Tesla-ում) անմիջապես արձագանքում է խնդրին: Բայց կենդանի մարդը ժամանակ ունի մտածելու և երբեմն ավելի ոչ ստանդարտ որոշում կայացնելու՝ ծանր հետևանքներից խուսափելու համար: Նույնն էլ այստեղ: Եթե հիստերիկ կամ չափազանց ուրախ եք զգում, մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տրամադրեք ինքներդ ձեզ մտածելու, թե արդյոք այս զգացողությունը ճշմարիտ է: Եվ արդյունքում, դուք կկարողանաք աճել որպես անձնավորություն:

5. Զբաղվեք յոգայով

600x400

Մենք սա դրել ենք վերջինը, որպեսզի թերահավատները նախ կարդան առաջին չորսը։ Յոգան իմաստավորման մասին է։ Երբ դուք դանդաղ ձգողական ու շնչառական վարժություններ եք անում, սկսում եք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ։ Բացեք YouTube-ում առկա սկսնակների համար նախատեսված յոգայի ցանկացած ուղեցույց և պարապեք օրական առնվազն 10 րոպե։ Հնարավոր է՝ արցունքներ թափեք օրվա ընթացքում ապրած ինչ-որ բանից, կամ լցվեք ուրախությամբ այն փաստից, որ կարողացել եք ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ և հասկանալ ինչ-որ բան։ Մտածե՛ք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3700 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 755 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster