Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես
23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։ Այդ նպատակով փորձ է արվել լսել տղամարդկանց կարծիքը։
Նրանց ցույց են տրվել հայտնի աստղերի լուսանկարներ և խնդրել որոշել լուսանկարներում պատկերված տիկնանց տարիքը։ Մեծ է եղել զարմանքը, երբ տղամարդիկ նկատել են ոչ ակնհայտը։
Ջրազրկված, անփայլ մաշկ
Անկախ նրանից, թե որքան է դիմահարդարը ջանացել՝ հայլայթերը չի կարողացել քողարկել գունատ, ջրազրկված մաշկը։ Հնարավոր է՝ Ջենիֆերը սիրում է հոլիվուդյան արևի տակ արևայրուք ընդունել՝ առանց արևապաշտպան քսուքի, կամ պարզապես չոր մաշկ ունի։

Ջենիֆեր Լոպեսը 54 տարեկան է։
Ամեն դեպքում, առանց խոնավացման, մաշկը կորցնում է իր ձգվածությունն ու առաձգականությունը։ Իսկ մաշկի գունատությունը հաճախ կապված է բջիջների դանդաղ նորացման և անբավարար շերտազատման հետ։
Լուծումը մաշկը ներսից սնուցելն է՝ հիալուրոնաթթվով, կոլագենով և էլաստինով, որոնք անհրաժեշտ են տուրգորը և խոնավությունը պահպանելու համար։ Կիրառվող միջոցներն աշխատում են, քանի դեռ դուք քնած եք, և հենց այս պահին է, որ ակտիվանում են օրգանիզմում վերականգնողական գործընթացները։
Մուգ շրջանակներ՝ աչքերի տակ

Մայլի Սայրուսը 31 տարեկան է։
Աչքերի տակի մուգ շրջանակները կարող են լինել մարմնի բնական առանձնահատկություն կամ տարիքային փոփոխությունների նշան, երբ մաշկը կորցնում է խոնավությունը և դառնում ավելի բարակ։ Մեր օրգանիզն այս կերպ կարող է նաև ազդանշան տալ, որ ինչ-որ բան այն չէ։ Ամենատարածված պատճառն անքուն գիշերն են։
Վստահ ենք, որ Մայլին կկարողանա իր խիտ գրաֆիկում ժամանակ գտնել աչքերի շուրջ մաշկի խնամքի համար։ Հակառակ դեպքում, տարիքային փոփոխությունները կդառնան ավելի ու ավելի նկատելի. հյուսվածքները կկորցնեն առաձգականությունը և կսկսեն կախվել։ Այս «սև խոռոչը» կարող է կլանել ողջ գեղեցկությունը։
Կախված մաշկ

Փինքը 44 տարեկան է։
Մաշկը միանգամից ենթարկվում է մի քանի բացասական գործոնների, որոնք երիտասարդության շրջանում սարսափելի չեն, բայց տարիքի հետ օրգանիզմն այլևս չի կարողանում փոխհատուցել դրանք։ Խոսքն անողոք գրավիտացիայի (իրոք դժվար է մրցակցել ֆիզիկայի օրենքների հետ, բայց մենք փորձում ենք), ենթամաշկային ճարպի ծավալի նվազման և կոլագենի ու էլաստինի արտադրության թուլացման մասին է, և հենց դրանք են ստեղծում մեր մաշկի պատկերը։
Այս ամենը հանգեցնում է նրան, որ մաշկը կարծես կորցնում է հենարանը և աստիճանաբար սահում ներքև՝ դեֆորմացիան հատկապես նկատելի է այտոսկրերի, կզակի ու պարանոցի հատվածում։ Դեմքը սկսում է հոգնած և այտուցված տեսք ստանալ։
Այդ ամենին դժվար է դիմակայել հատկապես ծերացման դեֆորմացիոն տեսակի կանանց համար, բայց հանձնվելը տարբերակ չէ. պատշաճ խնամքը օգնության կհասնի։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 170 անգամ
Читать на русском
|