Ինչպե՞ս էին մեր տատիկները գրավում տղամարդկանց. 10 ռետրո խորհուրդներ
10.05.2012
Ինչպե՞ս էին մոտ 100 տարի առաջ մեր տատիկները գրավում տղամարդկանց, ի՞նչ կանոններից էին օգտվում նրանք, և ի՞նչ է փոխվել մեր օրերում: Կարծում ենք' գրեթե ոչինչ : Ամեն դեպքում, ձեզ ենք ներկայացնում 1938 թվականին The Daily Mail-ում հրապարակված 10 խորհուրդները կանանց… Դատեք ինքներդ:
1. Հագնվեք, մինչև տղամարդուն հանդիպելը և նրա ներկայությամբ այլևս մի շտկեք հագուստը: Անթերի եղեք արդեն հանդիպման պահին:

2. Տղամարդիկ չեն սիրում, երբ կինը չունի թաշկինակ և, վերցնելով իրենցը, շրթներկի հետք է թողնում վրան: Կոսմետիկան քսեք այն ժամանակ, երբ մենակ եք:

3. Մի կողմ դրեք սենտիմենտալությունը: Ուժեղ սեռին դուր չեն գալիս լացկան կանայք, հատկապես, երբ արցունքներ են լինում հասարակական վայրում:

4. Աշխատեք չգրավել շրջապատի այլ տղամարդկանց ուշադրությունը, անգամ երբ չափից ավել եք խմել, այլապես առաջին ժամադրությունը վերջինը կդառնա: Իսկ սկզբի համար խուսափեք շատ խմելուց:

5. Պարելիս զրույցի մի բռնվեք տղամարդու հետ, եթե նա Ձեզ պարելու է հրավիրել, ուրեմն ուզում է պարել, ոչ թե խոսել:

6. Երբեք «արձակված» դիրքով մի նստեք և մի նայեք խոսող տղամարդուն «հանգած» հայացքով, անգամ եթե դուք իսկապես ձանձրանում եք:

7. Մեքենայի դիմապակու հայելին նախատեսված չէ նրա համար, որ Դուք ձեր դիմահարդարմամբ զբաղվեք:

8. Մի սիրաբանեք մատուցողների հետ: Ձեր կողքին նստած տղամարդուն դա բնավ դուր չի գա:

9. Հասարակական վայրում Ձեզ տնավարի մի պահեք: Ձեր հարաբերություններից շոու ստեղծել պետք չէ. դա ծիծաղելի վիճակի մեջ կգցի տղամարդուն:

10. Մի պատմեք նրան Ձեր նոր զգեստի մասին: Զրուցեք ընդհանուր հետաքրքրությունների շուրջ:

Դիտվել է 4552 անգամ
|