Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան «Շիկահեր»

27.06.2020

Այս աղցանի համար նախատեսված բաղադրիչները յուրաքանչյուրը կգտնի իր սառնարանում: Բայց, հավատացեք, այն լիովին իր արժանի տեղն ունի անգամ տոնական սեղանին: Իսկ հյուրերը կասեն. «Այ, թե համեղ է»:

Բաղադրիչները.

• Լոլիկ (փոքր)՝ 4 հատ
• Երշիկ (խաշած կամ չոր, ով՝ ինչ նախընտրում է)՝ 150 գ
• Պինդ պանիր՝ 100 գ
• Կարտոֆիլ (մեծ)՝ 3 հատ
• Մայոնեզ՝ 200 գ
• Սխտոր՝ 1 պճեղ:
• Արևածաղկի ձեթ՝ (կարտոֆիլը տապակելու համար)

Պատրաստման եղանակը․

600x580


Սկսենք կարտոֆիլից: Մաքրում ենք, լվանում, անցկացնում քերիչով: Լավ լվանում ենք, չորացնում խոհանոցային սրբիչի վրա:

600x580

Երբ կարտոֆիլը չորանա՝ այն տապակում ենք մեծ քանակությամբ արևածաղկի ձեթով, այնուհետև գդալով լցնում անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:

600x580

Մեծ ափսեի մեջ մեկ շերտով դասավորում ենք կլոր կտրատած լոլիկը։

2 ճաշի գդալ մայոնեզը խառնում ենք ճզմած սխտորի հետ: Խառնուրդը քսում ենք լոլիկի վրա:

600x580

Նրբերշիկը կտրատում ենք բարակ տաշեղներով և շարում լոլիկի վրա:

Վրան մայոնեզով «ցանց» ենք անում:

 600x580

Պանիրն անցկացում ենք քերիչով և լցնում երշիկի վրա:

Վրայից կրկին մայոնեզի «ցանց» ենք անում:

 600x580

Այժմ վրայց տարածում ենք տապակած կարտոֆիլը: Վրայից ոչինչ քսելու կարիք չկա:

 600x580

Թողնում ենք կես ժամ հանգստանա, որից հետո կարելի է վայելել:

 600x580

Բարի ախորժակ։

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 625 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Օջախուրի

04.07.2020
Խմելի սունելիի, թարմ կանաչիների, սխտորի, կարտոֆիլի և խոզի այս հիանալի համադրությունը ձեզ անտարբեր չի թողնի:

Աղցան «Շիկահեր»

27.06.2020
Այս աղցանի համար նախատեսված բաղադրիչները յուրաքանչյուրը կգտնի իր սառնարանում:

«Տիրամիսուի ոճով»՝ ելակով աղանդեր

20.06.2020
Պատրաստման առումով ոչ բարդ, շատ համեղ և գեղեցիկ աղանդեր՝ ելակի սեզոնի համար։

Թարմացնող կիտրոնի-ելակի ըմպելիք

13.06.2020
Նման ըմպելիքը շատ ավելի օգտակար է, քան ցանկացած գնվածը, այն չի պարունակում որևէ կոնսերվանտ, ներկանյութ կամ «E»:

Խնձորով կարկանդակ

06.06.2020
Նուրբ, անուշաբույր, չափավոր խոնավ խնձորի շրջված կարկանդակ: Փորձեք!

Կաղամբով կարկանդակ՝ «Պարզից էլ պարզ»

23.05.2020
Այս պարզ, բայց շատ համեղ բանջարեղենային կարկանդակը թե խորտիկ է, թե ճաշ, թե կողային ուտեստ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2020 11:02
Henley & Partners-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ աշխարհով մեկ ճանապահորդելու ամենանպաստավոր քաղաքացիությունը Ճապոնիայինն է․ այս երկի անձնագրով անձիք առանց վիզայի կարող են այցելել աշխարհի 191 երկիր։
09-07-2020 10:49
Մասնագետները նախազգուշացրել են, որ նոր կորոնավիրուսը կարող է նաև սեռական ճանապարհով փոխանցվել: Ուսումնասիրության հեղինակները զույգերին խորհուրդ են տվել խուսափել համբույրներից, լոգանք ընդունել սեռական շփումից առաջ և հետո, ինչպես նաև հարաբերության ընթացքում օգտագործել պաշտպանիչ դիմակներ:
09-07-2020 10:46
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի և «Հորիզոններ» մրցույթի ցուցադրությունները կանցկացվեն` հաշվի առնելով բոլոր նախազգուշական միջոցները` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փառատոնը չի անցնի առցանց և պետք է տեղի ունենա սրահներում՝ սեպտեմբերի 2-ից 12-ը: Փառատոնի ծրագիրը կհրապարակվի հուլիսի 28-ին:
09-07-2020 10:26
Իտալիայի հարսանեկան ասոցիացիան կազմակերպել է արտասովոր ֆլեշմոբ 15 հարսնացուի մասնակցությամբ, որոնք անցկացրել են ակցիա ընդդեմ հարսանիքների նկատմամբ սահմանափակումների, որոնք ընդունվել էին իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:
09-07-2020 10:15
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, ԱՄՆ-ի Անկախության օրը հրդեհվել է, ինչի արդյունքում արձանը ստիպված էին ապամոնտաժել, հայտարարել է քանդակի հեղինակ, գերմանա-ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1322 անգամ
03.07.2020
Դիտվել է 616 անգամ
04.07.2020
Դիտվել է 369 անգամ
07.07.2020
Դիտվել է 300 անգամ
08.07.2020
Դիտվել է 278 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster