Հոլի Բերիին սիրելիի հետ տեսել են ծովափում. պապարացիները պարզեցին ճշմարտությունը
07.05.2012
Հոլի Բերին իր վաստակած հանգիստն է անցկացնում սիրելիի' Օլիվյեր Մարտինեսի և աղջկա' Նալիի հետ: Պապարացիները տեսել են երեքին Մալիբույի ծովափում: Բոլոր այն խոսակցությունները, որ Հոլին և Օլիվյերը բաժանվել են, այլևս տեսնել իրար չեն ուզում, հօդս ցնդեցին: Ըստ պապարացիների լուսանկարների, եռյակը շատ երջանիկ է եղել և ուրախ ժամանակ է անցկացրել ծովափում: Ավելին' շուտով Հոլին ու Օլիվյերը կամուսնանան, ինչպես հայտարարել էին:
Կարդացեք նաեւ Հոլի Բերին պատրաստվում է 3-րդ ամուսնությանը
«Ո՞վ կարող էր մտածել: Ես երդվել էի, որ այլևս երբեք չեմ ամուսնանա: Երբեք մի ասա երբեք, այդպես չէ՞»,- ասել է Հոլի Բերին:
Ծովափում շատ երջանիկ է թվացել նաև Նալին' Հոլիի աղջիկը, ով վերջին շրջանում քաշքշուկների մեջ է հայտնվել ծնողների պատճառով: Նրա հայրը' մոդել Գաբրիել Օբրին, պատերազմում է երեխային իր հետ պահելու համար: Հոլին արգելել է նրան երեխայի հետ առանձին մնալ, քանի որ Գաբրիելը շատ նյարդային է, բռնկվող, և հաճախ երեխան վախենում է հորից: Լրագրողների քննարկման առարկա է դարձել Հոլիի արտաքինը: Նրան մի քանի օր շարունակ տեսել են նույն տաբատով, իսկ մազերը' անխնամ: Ուշադրություն չդարձնելով նրանց կարծիքին' Հոլին շարունակում է վայելել իր հանգիստը: Դիտվել է 2814 անգամ
|