«Կարմիր շրթներկ քսեք». Մոնիկա Բելուչիի թիվ մեկ գաղտնիքը
07.05.2012
Հոլիվուդյան մեգաաստղ Մոնիկա Բելուչին շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հիմա դերասանուհին ավելի շատ նկարահանվում է գովազդային հոլովակներում, քան ֆիլմերում: Daily Mail-ին օրերս տված հարցազրույցում Մոնիկան պատմել է կյանքում իր սկզբունքների մասին:
«Ուտել, սիրել և ուղղակի ապրել». հենց այսպիսի սկզբունքով էլ առաջնորդվում է տասնյակ ամենահայտնի բրենդների դեմք Մոնիկա Բելուչին: «Ի՞նչ է գեղեցկությունը: Դա ոչ թե բնությունից տրված հատկանիշներ են, այլ կանացիությունը, որն իջնում է քեզ վրա տարիքի և կյանքի փորձի արդյունքում»,- ասում է դրասանուհին: Մոնիկան կանանց հետ կիսվել է նաև իր մի քանի գաղտնիքներով, թե ինչպես լինել գրավիչ ու ցանկալի. «Եթե ուզում եք,որ տղամարդիկ նկատեն Ձեզ, կարմիր շրթներկ քսեք: Ես սիրում եմ շրթներկ: Դա այնքան բնական է կնոջ համար»:
Իր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը Մոնիկան համարում է երեխաների ծնունդը: «Ես միշտ ցանկացել եմ մայր դառնալ մեծ տարիքում: Առաջին աղջկաս ես ծննդաբերեցի, երբ 39 տարեկան էի, իսկ երկրորդին' 45-ում: Երբ նրանք քնած են, ես զգույշ մոտենում եմ նրանց մահճակալներին և ասում. «Սիրում եմ ձեզ»»: Մոնիկան կարողանում է շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, որովհետև իր համար առաջին տեղում երեխաներն են: «Ես ուշ կազմեցի ընտանիք հենց այդ պատճառով, որպեսզի կարիերաս և ընտանիքս չմրցակցեն միմյանց հետ: Ես հասկանում եմ, որ երեխաներս իմ կարիքն ունեն և աշխատում եմ հնարավորին չափ շատ ժամանակ տրամադրել նրանց: Դա երջանկություն է նաև ինձ համար»,- ասել է Մոնիկա Բելուչին: Դիտվել է 5637 անգամ
|