Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հոլիվուդի ամենախանդոտ տղամարդիկ

05.05.2012

Հոլիվուդյան աստղերից ոմանք եւս աչքի են ընկնում իրենց հիվանդագին խանդով: Նրանց կյանքից որոշ դեպքեր արդեն հասցրել են մնալ պատմության մեջ: Ներկայացնում ենք աստղաբույլի ամենախանդոտ տղամարդկանց:

Մոնիկա Բելուչին ամուսնու՝ Վենսան Կասելի հետ մինչ աղջկա ծնունդն ապրում էր քաղաքացիական կապով, ինչը բնավ դուր չէր գալիս վերջինիս, ով մի առիթով խոստովանել է. «Ես խանդոտ եմ: Այդ գիծը ժառանգել եմ մորիցս, ով ծնունդով Կորսիկայից էր»: Հենց սա էր պատճառը, որ, երբ լուրեր տարածվեցին Բելուչիի ու Բրյուս Ուիլիսի հարաբերությունների մասին, Կասելը որոշեց վրեժ լուծել ու բացահայտ դավաճանեց Մոնիկային նախ՝ Ջենիֆեր Էնիսթոնի, ապա՝ բրազիլացի մոդել Ռոբերտա Սուարեշի հետ:

Բրեդ Փիթը ևս հաճախ է աչքի ընկնում խանդով: «Առանձնահատուկ վտանգավոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Ջոլին գլխավոր դերում էր Ջեյմս Մակ Էվոյի հետ ու ստիպված էր խաղալ նաև բաց տեսարաններում, Փիթը ուղղակի «պայթում» էր կատաղությունից: Տեսնելով կնոջ կրքոտ համբույրներն այլ տղամարդու հետ՝ նա այնքան էր զայրանում, որ նկարահանումներից մեկի ժամանակ անգամ ջարդել է մուտքի դուռը:

National Movie Awards-2012 –ի մրցանակաբշխության օրը Թոմ Կրուզն իր համար առանձին երթուղի էր ընտրել, որ պետք է հնարավորինս կրճատեր իր ու Ջոշուա Ջեկսոնի հանդիպելու հնարավորությունը: Իսկ այս ամենն այն պատճառով է, որ Կրուզը դեռևս խանդում է Կետի Հոլմսին իր նախկին բոյֆրենդի նկատմամբ:

Ասում են խանդոտ է եղել նաև Ալեն Դելոնը, ով ինքը, սակայն, դավաճանել է կնոջը՝ Ռոմի Շնայդերին աջ ու ձախ: Հենց սա էլ զույգի բաժանության պատճառ է դարձել:

Մադոննան բաժանվել է ամուսնուց՝ Շոն Պենից, վերջինիս անտանելի խանդի պատճառով: Ասում են՝ Պենը խանդում էր՝ ինքը հորինելով Մադոննայի չեղած երկրպագուներին:

 

Դիտվել է 8470 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster