Սուրճ՝ կարմիր պղպեղով
03.08.2019
Ժամանակի հետ ավելանում են ինչպես սուրճի սիրահարների թիվը, այնպես էլ այս ցանկալի ըմպելիքի տարատեսակները։ Եվ ընտրության շրջանակը օր-օրի ընդլայնվում է՝ ի ուրախություն կենսունակություն հաղորդող սուրճի գնահատողների։
Ներկայացնում ենք սուրճի պատրաստման նոր եղանակ՝ կարմիր պղպեղով։
Բաղադրիչները
-աղացած սուրճ՝ 2 թեյի գդալ -ջուր՝ 200 մլ -շաքարավազ՝ 1 թեյի գդալ -կարմիր աղացած պղպեղ՝ 2 պտղունց -աղ՝ 1 պտղունց -դառը շոկոլադ՝ 2 կտոր։
Պատրաստման եղանակը

1. Սրճեփի մեջ ավելացրեք սառը ջուրը և դրեք կրակի վրա` չխառնելով։
3. Ցածր կրակի վրա սուրճը տաքացրեք, այնուհետև ավելացրեք կրակը և հասցրեք մինչ եռման։ Հենց սուրճը սկսի բարձրանալ, հանեք սրճեփը կրակի վրայից։ Ավելացնել աղը և աղացած պղպեղը, խառնել սուրճը և թողնել 30 վայրկյան հանգստանա։
4. Սրճեփը դարձյալ դրեք կրակի վրա և սուրճը հասցրեք եռման աստիճանի։ Այնուհետև հանեք կրակի վրայից, սպասեք 2-3 վայրկյան և դարձյալ դրեք կրակի վրա ու վերջին անգամ սուրճը եռացեք։ Հանեք կրակի վրայից և թողեք 1 րոպե հանգստանա, որպեսզի մրուրը նստի սրճեփի հատակին։
5. Մեկ րոպեից թարմ պատրաստված կարմիր պղպեղով սուրճը լցրեք բաճակի մեջ և վայելեք։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6847 անգամ
Читать на русском
|