Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դադարել ուշանալ

05.03.2019

Ո՞րն է ձեր ուշացումների պատճառը, ինչպե՞ս չուշանալ աշխատանքից և հանդիպումներից: Ըստ հոգեբանի որպեսզի դադարեք ուշանալ պետք է վերլուծել, թե ի՞նչն է կանգնած ձեր ոչ ժամանակին գալու ցանկության հետում, պարզել՝ որտե՞ղ եք դուք ավելի շատ ուշանում:

 Ամենատարածված պատճառները․

- Չունեք ժամանակի զգացողություն: Երբ թվում է դեռ կես ժամ ունեք, իսկ իրականում արդեն 5 րոպեից պետք է դուրս գաք:

- Պլանավորման և ինքնակազմակերպման հետ դժվարություններ: Այս պարագայում դժվար է լինում հաշվի առնել բոլոր հանգամանքները, որոնք կարող են խանգարել ժամանակին տեղ հասնելուն (խցանումներ):

- Թայմ-քիլլերներ՝ ձեր չարիքը: Դանք ավելի և ավելի շատ են ժամանակակից աշխարհում (ինտերնետ և սոցկայքեր, համակարգչային խաղեր, հեռուստացույց):

Ղեկավարությունը ուշանում է փոքր ինչ

Երբեմն ուշանալու պատճառները լրիվ այլ հարթության վրա են: Լինում է, որ մենք չենք ուզում գնալ ինչ-որ տեղ, բայց պետք է: Եվ այդ ժամանակ մենք սկսում ենք անգիտակցաբար ձգձգել մեզ ոչ այդքան հաճելի իրավիճակը կամ հոգու խորքում կարծում ենք, որ ավելի ուշ գալով փոքր-ինչ բարձրացնում ենք մեր կարգավիճակը:

Մեկ այլ տարբերակ, որը նշում են հոգեբանները՝ տանից դուրս չգալու, անկողնուց վեր չկենալու ցանկությունն է:

Իսկ միգուցե դուք չեք շտապում դուրս գալ, որովհետև տանը լա՞վ է և ոչ մեկը ձեզ չի բզում: Մանուկ հասակում ձեզ շտապեցնում էին ծնողները, իսկ այժմ դուք ինքներդ եք ձեր տերը: Մեկ այլ պատճառ կարող է լինել սոցիումում ոչ ապահով զգալը:

Եվ սա պատճառների դեռ ամբողջ ցանկը չէ: Դրանք շատ են, և, եթե ձեր ուշացումները խանգարում են ոչ միայն ձեզ այլ շրջապատին, սկսեք գործել:

 Խնդրի լուծում

600x580

 Պատճառի գիտակցում. սա խնդրի լուծման կեսն է: Այնուհետև պետք է գտնել տարբերակ, որը ձեզ հարմար կլինի: Ահա մի քանի աշխատող խորհուրդներ․

Մեկ-երկուշաբաթ փորձեք ֆիքսել այն ժամանակը, որը դուք ծախսում եք տարբեր բաների վրա, ներառյալ հավաքվելը, հանդիպման պատրաստվելը: Վերլուծեք և փորձեք մոտակա օրերին, հաշվի առնելով արդյունքները, հավաքվել ,օրինակ, բանակցությունների:

Գտեք դրական պահեր այն վայրում և շրջապատում, որտեղ չեք ցանկանում գնալ: Օրինակ ձեզ դուր չի գալիս տնօրենը, սակայն դուք գործընկերների հետ ավանդույթ եք դարձրել օրը սկսել հաճելի խոսակցությամբ մեկ բաժակ սուրճի շուրջ: Մտածեք դրա մասին և չեք ուշանա:

Ձեր խնդիրը թայմ-քիլլերներն են: Ավաղ «մի տարվեք» խորհուրդը չի օգնի: Թայմեր դրեք ժամանակի հակառակ հաշվարկով: Այդպես դուք կիմանաք ինչքան ժամանակ է ձեզ մնացել:

Ուշ եք գալիս ինքնավստահության համար: Իզուր: Ճշտապահությունը երբեք ոչ մեկին չի նվաստացրել: Մինչ մտածեք դրա մասին, ուղղակի ժամը 15 րոպե առաջ տարեք:

Մեկ այլ տարբերակ՝ հատուկ ուշանում եք, որպեսզի չսպասեք մինչև բոլորը հավաքվեն և աշխատանքը սկսվի: Ամեն դեպքում շուտ գալը ավելի լավ է, քան ուշանալը:

Եթե առաջին, երկրորդ և նույնիսկ երրորդ անգամից ձեզ մոտ չի ստացվել ճշտապահ դառնալ, ոչ մի սարսափելի բան: Ժամանակին հասնելու սովորույթը տարբեր մարդկանց մոտ տարբեր է զարգանում: Եթե նույնիսկ մեկ ամսում չստացվեց, դա չի նշանակում, որ երկրորդում էլ չի ստացվի: Կարևորը կանգ չառնելն է:

 Սակայն եթե ինքնուրույն այդ հարցը այդպես էլ չլուծվեց, ուրեմն խնդիրը ավելի խորն է: Դիմեք հոգեբանի և նրա օգնությամբ լուծեք խնդիրը: Երբեմն մեկ հաճախում օգնում է գտնել պատճառը և վերացնել այն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 683 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հասարակ ճշմարտություններ հարաբերությունների մասին, որոնք պետք է հիշել

09.04.2019
Մենք ամեն օր հանդիպում ենք նոր մարդկանց և ամեն մի հանդիպումից մեր համար ինչ-որ կարևոր բան ենք քաղում:

Թեթևամիտ մարդիկ ավելի հաճախ են հաջողության հասնում

19.03.2019
Քչերը կընդունեն, որ իրենք թեթևամիտ են: Իրականում պարզվում է, որ թեթևամտությունը բացասական գիծ չէ:

Ինչպես դադարել ուշանալ

05.03.2019
Ո՞րն է ձեր ուշացումների պատճառը, ինչպե՞ս չուշանալ աշխատանքից և հանդիպումներից: 

Ինչպես հաղթահարել բարդույթները. 6 տարբերակ

22.02.2019
Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:

Վատ տրամադրության 5 դրական կողմ

20.02.2019
Գիտնականները և հոգեբանները պարզել են, որ նրանք, ովքեր հանգիստ են վերաբերվում բացասական էմոցիաներին և ընդունում դրանք, ավելի քիչ են դրանցից տանջվում:

Ինչպես հաղթահարել բարդույթները. 6  տարբերակ

17.01.2019
Բարդույթներ խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-04-2019 12:27
Շները դրական ազդեցություն են ունենում իրենց տերերի առողջության վրա՝ նրանց ստիպելով ավելի ակտիվ կենսակերպ վարել. այդ ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում մարդու սրտի եւ անթոների վիճակի վրա։
19-04-2019 08:05
Գերմանիայի Քյոլն քաղաքում անսովոր ծննդաբերություն է տեղի ունեցել, որոնք բժիշկները անվանել են «բժշկական սենսացիա», և հնարավոր է, «համաշխարհային ռեկորդ»։ Երկվորյակները լույս աշխարհ են եկել 97 օրվա տարբերությամբ։
19-04-2019 07:57
Բանգլադեշում տնօրենի հետապնդումներից բողոքող աշակերտուհուն`Նուսրաթ Ջահան Ռաֆիին, այրել են դպրոցի տանիքում։
19-04-2019 07:53
Ալաբամայի համալսարանի գիտնականների խոսքերով, «բացասական կալորիականությամբ» մթերքների գոյությունն ընդամենը առասպել է։
19-04-2019 03:56
«Լիվերպուլի» կիսապաշտպան և Եգիպտոսի ազգային հավաքականի անդամ Մոհամեդ Սալահն աջակցություն է հայտնել կանանց. «Պետք է փոխել մեր մշակույթում կանանց նկատմամբ վերաբերմունքը (Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում):
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ ապրիլի 2019 թ

01.04.2019
Կյանքը կեռա. Ձեզ սպասվում են բազամաթիվ հետաքրքիր հանդիպումներ եւ իրադարձություններ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2019
Դիտվել է 2141 անգամ
17.04.2019
Դիտվել է 1173 անգամ
18.04.2019
Դիտվել է 535 անգամ
19.04.2019
Դիտվել է 535 անգամ
16.04.2019
Դիտվել է 344 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster