Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024

Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Հարվարդի գիտնականները կարծում են, որ կան մի քանի հատկանիշներ, որոնք բնորոշ են բոլոր այն կանանց, ովքեր սիրում և գնահատում են իրենց։ Դրանք հրապարակվել են իսպանական Marie Claire-ում։

Նա սխալվելուց չի վախենում

Ոչ մի մարդ կատարյալ չէ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ սխալներ ենք թույլ տալիս: Սակայն ինքնավստահ կանայք չեն վախենում ձախողումից և նորից սկսելու անհրաժեշտությունից:

Հարվարդի գիտնականները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր սխալ գնահատել որպես աճի նոր սկիզբ: Իհարկե, այս կերպ հաջողության ճանապարհը կարող է երկար լինել, բայց ավելի ապահով:

Նա կյանքի նպատակ ունի

Ինքնավստահ կինը միշտ նպատակ ունի, որին նա ձգտում է և չի շեղվում ծրագրից, նույնիսկ, եթե ուրիշներն ասում են, որ ոչինչ չի ստացվի։

Նա մարտահրավեր է նետում ինքն իրեն

600x400

Բարձր ինքնագնահատական ունեցող կինը չի վախենում հարմարավետության շրջանակներից դուրս գալ՝ իր նպատակին մոտենալու կամ ինքն իրեն ավելի լավ ճանաչելու համար։ Չարժե նստել տեղում և վայելել միայն այն, ինչ ունես։

Նա շրջապատվում է մարդկանցով, ովքեր հավատում են իրեն

Բացասական մեկնաբանություններին ուշադրություն դարձնելն անիմաստ է։ Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն և կխանգարեն քեզ շարժվել դեպի քո նպատակը։ Ինքնավստահ կինը լսում է միայն նրանց, ովքեր սիրում և հասկանում են իրեն:

Նա ընդունում է իր ձեռքբերումները

Բարձր ինքնագնահատական ունեցող կինը հստակ գիտի, թե ինչ հաջողությունների է հասել, թեկուզ շատ փոքր։ Եվ դա էլ ավելի է ամրապնդում նրա ինքնավստահությունը։ Այսպիսին լինել՝ հաստատ արժե:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6681 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-07-2026 11:18
Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
24-07-2026 11:06
Գիտնականները մշակել են դդմի թափոնների հիման վրա ստեղծված կենսաքայքայվող սննդի փաթեթավորում, որը ոչ միայն չի զիջում պլաստիկին, այլև ավելի արդյունավետ է կանխում բորբոսի առաջացումը։ Նման փաթեթավորման մեջ լոլիկը թարմ է մնացել երկու անգամ ավելի երկար։ Հետազոտությունը հրապարակվել է Food Research International ամսագրում։
24-07-2026 01:21
«Ոդիսականը» հազիվ է թողարկվել, երբ սկսվել են առաջին խնդիրները։ Դերասանուհի Շարլիզ Թերոնը սկանդալի մեջ հայտնվել Մեթ Դեյմոնի արտաքին տեսքի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց և նրա երկրպագուների կողմից բացասական արձագանք ստանալուց հետո, որոնք նրա խոսքերը համարեցին անտեղի։ Ֆիլմում Դեյմոնը խաղում է գլխավոր հերոսի՝ Ոդիսևսի դերը, իսկ Թերոնը՝ նիմփա Կալիպսոյի դերը, որի հետ, ըստ սյուժեի, նա հայտնվում է կղզում իր ճանապարհորդության ընթացքում։ Լրագրողների հետ Մեթի մասին քննարկելիս նա մեկնաբանություններ է արել, որոնք հանրային վեճ են առաջացրել. Թերոնը չափազանց հիացած էր նրա «անհավանական» մարմնի կազմությամբ։
24-07-2026 00:32
Վերջերս՝ 2020 թվականին, բոլորը զարմացած էին Հորդանանի արքայադուստր Ռայայի հեքիաթային պատմությամբ, որը կարող էր տեղի ունենալ միայն «Ալադին» կամ «Ռապունցել» ֆիլմերում: Թագավորական անձը այն ժամանակ ամուսնացավ ոչ թե արիստոկրատական արմատներ ունեցող ժառանգորդի, այլ բոլորովին սովորական երիտասարդի հետ: Նրա ընտրյալը լրագրող Նեդ Դոնովանն էր՝ հայտնի բրիտանացի գրող Ռոալդ Դալի թոռը: Սակայն նրանց հարաբերությունները բոլորովին այլ ընթացք ստացան, քան սպասվում էր. զույգը գաղտնի ամուսնալուծվել է մի քանի տարի առաջ, իսկ Իդենն արդեն իսկ երկրորդ անգամ էր ամուսնացել: Այս անգամ Նեդի ընտրությունը կանգ է առել TikTok բլոգեր և սննդաբան Մեգան Թոմլինի վրա:
24-07-2026 00:04
29-ամյա Հեյլի Բիբերը դարձել է Miu Miu-ի նոր աշուն/ձմեռ 2026/2027 գովազդային արշավի աստղերից մեկը: Hypebae-ի փոխանցմամբ՝ մոդելի և Rhode-ի հիմնադիրի նկարահանումներին մասնակցում է նաև չինացի մոդել Սյաո Վեն Ջուի հետ միասին: 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1419 անգամ
18.07.2026
Դիտվել է 442 անգամ
21.07.2026
Դիտվել է 309 անգամ
22.07.2026
Դիտվել է 240 անգամ
24.07.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster