Երբ է գալիս աշխատանքը փոխելու ժամանակը
29.10.2018
Ոչ բոլորին է հաջողվում առաջին անգամից գտնել կյանքի աշխատանքը, սակայն դա չի նշանակում, որ այն պետք չէ փնտրել: Այս ճանապարհին առաջին քայլը գիտակցելն է, որ դուք սխալ տեղում եք: Ահա մի քանի նշան, որ այս աշխատանքը ձերը չէ:
Դուք չէիք երազում այս աշխատանքի մասին
Այդպես է ստացվել, որ ձեր ծնողները որոշել են, ինչ մասնագիտություն դուք ընտրեք և ըստ դրա` համապատասխան գործ եք գտել, որը ձեր սրտով չէ:
Դուք չեք սովորում
Ամենը, ինչ դուք գիտեք ձեր աշխատանքի մասին, ձեզ պատմել են դեռ համալսարանում: Այդ ժամանակից սկսած դուք երբեք չեք փորձել թարմացնել ձեր մասնագիտական հմտությունները: Դուք չեք աշխատել ձեր, ձեր զարգացման վրա:
Դուք աշխատում եք զանգից զանգ
Մտածել աշխատանքի մասին հանգստյան օրերի՞ն: Ինչի՞ մասին է խոսքը: Դուք չեք մտածում աշխատանքային հարցերի շուրջ ազատ ժամանակ և ընդհանրապես չեք ցանկանում հիշել աշխատանքի մասին ավելորդ անգամ:
Դուք գաղափարներ չունեք
Դուք շատ լավ գիտեք, թե ինչ եք պարտավոր անել, ինչը՝ ոչ: Դուք նաև գիտեք, որ նախաձեռնությունը պատժելի է: Այդ պատճառով աշխատանքային տարիների ընթացքում ոչինչ չեք արել ձեր պարտականություններից ավել: Որոշ գործընկերներ վազում են տարբեր գաղափարներով, լավացնում ինչ-որ բան, երևի նրանց տանը ոչ մեկ չի սպասում:
Դուք այս ամենում ոչ մի իմաստ չեք տեսնում
Եկեք անկեղծ լինեք, եթե նույնիսկ ձեր հիմնարկը փակվեր՝ աշխարհը չէր աղքատանա: Նույնիսկ հնարավոր է լիներ հակառակը: Դուք միգուցե ընդհանրապես չեք հասկանում, ում է պետք այն, ինչով դուք զբաղվում եք, նույնիսկ զարմանում եք, թե ինչպես կարելի է դրա համար վճարել:
Ձեզ դուր չի գալիս խոսել աշխատանքի մասին
Դուք նույնիսկ մի քիչ ամաչում եք պատմել, թե ինչպիսի ձանձրալի գործով եք զբաղվում:
Ձեզ հազվադել են գովում
Դուք այդքան էլ չեք տանջվում գործը լավ անելու համար: Դուք երբեք չեք դարձել ամսվա աշխատողը, կարևորը ձեր վրա խոսակցություն չգա:
Աշխատանքը ձեզ ձանձրացնում է
Կամ վրդովվեցնում: Ձեր աշխատանքային ամբիցիան՝ չքնել ժողովի ժամանակ, ձեր ձգտումը՝ գնալ արձակուրդ, ձեր երազանքը՝ ապրել մինչև թոշակ: Հիմա ասեք, եթե այս նշանները կան, արժե՞ ժամանակը ծախսել այդ աշխատանքի վրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4334 անգամ
Читать на русском
|