Քիմ Քարդաշյանի նոր բաց ֆոտոշարքը բուռն արձագանք է գտել համացանցում
20.10.2018
37-ամյա Քիմ Քարդաշյանը օրերս նկարահանվել է KKW Beauty սեփական կոսմետիկական ապրանքանիշի գովազդային ֆոտոշարքում։
Նկարահանման համար նա ընտրել է բավականին համարձակ հագուստներ, իսկ որոշ կադրերում՝ ընդհանրապես մերկ է։
Համացանցում հայտնվել են լուսանկարներ ռեալիթի շոուի աստղի ֆոտոշարքից, որն արվել է Richardson Issue A9 հրատարակության հոբելյանական թողարկման համար, որոնք պակաս գոյթակղիչ չեն։
Լուսանկարահանումն իրականացրել է Սթիվեն Քլայնը։
Երեք երեխաների մայրը հանդես է եկել մի կերպարում, որը մտահղացել է ճապոնական «Կատարյալ կուրծք» անիմացիոն ֆիլմից։ Շապիկի վրա աստղը ներկայացել է միայն ճերմակ կիսավարտիքով, իսկ կուրծքը փակում է A9 գրությունը։
Մյուս կադրում Քիմը նստած է լոգարանում՝ դեմքով դեպի ներքև (ընդ որում՝ բոլորովին մերկ)։
Համացանցի շատ օգտատերեր ծանոթանալով նոր ֆոտոշարքին արդեն հասցրել են Քարդաշյանին մեղադրել չափից դուրս բացության համար։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4705 անգամ
Читать на русском
|