Մեքսիկուհին լույս աշխարհ կբերի միանգամից 9 երեխա
30.04.2012
Երեք երեխա լույս աշխարհ բերելուց երկու շաբաթ անց 32-ամյա մեքսիկուհի Կարլա Վանեսա Պերեսը կրկին հղի է ու այս անգամ պատրաստվում է 9 երեխա ունենալուն: Հերոսուհի մայրը շատ շուտով կմտնի պատմության մեջ, որպես մեկը, ով 9-յակ է ունեցել եռյակի ծնունդից մեկ տարի չանցած: Ամբողջ աշխարհի աչքի առաջ Կարլան սպասում է 6 աղջկա և 3 տղայի:
Բժիշկներին հաջողվել է պարզել, որ Կարլան հղիացել է եռյակի ծնունդից երկու շաբաթ անց: Արդեն որոշված է, որ ծնունդը կատարվելու է կեսարյան հատման ճանապարհով մայիսի 20-ին: Նույն ճանապարհով էին ծնվել Կարլայի մյուս երեք երեխաները: Բացի նրանցից, ի դեպ, Կարլան ունի նաև մի տղա: Ապացուցվել է, որ նման երկու հղիությունները հետևանքն են այն բուժման կուրսի, որ կինը նախկինում անցել է անպտղության դեմ:
Կարլան դեռ չի որոշել երեխաների անունները. «Թող նախ ամեն ինչ բարեհաջող ավարտվի…»:
Նշենք, որ հրաշք-ընտանիքի քաղաքի քաղաքապետ Վիլյա դե Արտեագան արդեն խոստացել է օգնել մուծելու բժշկական ծախսերը, մասնավորոպես նա կվճարի երեխաների ինկուբատորների գումարը:
«Այնպիսի տպավորություն է, ասես ինձ վրա հրաշք է թափվել: Ես նյարդայնանում եմ, բայց շատ երջանիկ եմ»,-ասել է Կարլան:
Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ու բոլոր երեխաները ողջ մնան, սա կլինի երկրի վրա գրանցված միակ դեպքը, երբ լույս աշխարհ է գալիս միանգամից 9 երեխա: Նմանատիպ մի պատմություն կարող էր գրանցվել նաև 1971-ին, եթե Սիդնեյում ծննդաբերած 19-ամյա Ժերալդինա Բրոդերիկի 9 զույգերից երկուսը մահացած չծնվեին: Դիտվել է 3705 անգամ
|