Տոնական ավանդույթները, որպես կանոն, ծագում են հին ծեսերից: Դրանց վառ օրինակն է փչել տորթի մոմերը ծննդյան օրը և ցանկություն պահել: Դա անում են բոլոր մարդիկ, տարբեր մշակույթների և աշխարհի տարբեր ծայրերում: Սակայն ոչ բոլորն են մտածում, ինչու են անում այդպես:
Որտեղի՞ց է եկել մոմերը փչելու ավանդույթը
XVIII դարում Գերմանիայում գոյություն ուներ սովորություն երեխայի ծննդյան օրը մոմեր վառել: Այդ օրը երևացող տեղում դնում էին տորթ` մոմերով, վերջիններիս քանակը միշտ մեկով ավել էր, քան երեխայի տարիքը: Ավելորդ մոմը խորհրդանշում էր ապագան: Օրվա ընթացքում մոմերը վառ էին մնում, եթե հանկարծ հանգչում էին, ապա փոխում էին: Երեկոյան երեխան փչում էր մոմերը և ցանկություն պահում: Ըստ հին հավատալիքների, բարձրացող ծուխը պետք է հասցներ ցանկությունը ուղիղ Աստծուն:
Նման բան կար նաև հին հույների մոտ: Արտեմիդայի՝ որսորդության և լուսնի աստվածուհուն նվիրված տոնակատորություններին նույնպես օգտագործել են վառվող մոմերով կարկանդակներ: Հին հույները թողնում էին դրանք տաճարներում՝ որպես նվեր աստվածուհուն: Կլոր կարկանդակը խորհրդանշում էր լուսին, իսկ վառվող մոմերը նշանակում էին լուսնի փայլը: Ինչպես գերմանական տարբերակում, այս դեպքում ևս համարվում էր, որ մոմերի ծուխը փոխանցում է մարդկանց ցանկություններն աստվածներին:
Փաստորեն, պարզվում է, որ բոլորի համար մոմերով սովորական տորթը կյանքի հնագույն խորհրդանիշ է, որը օգտագործվում էր մարդկանց ցանկությունները երկինք հասցնելու համար:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: