Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Յուրաքանչյուր փոքրիկ աղջկա մեջ ապրում է այն ճուտիկը, որ պիտի կարապ դառնա. ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆ

30.04.2012

LN-ի  հյուրասրահում է դերասանուհի Լիլի Էլբակյանը:

-Քեզ դժվար է պատկերացնել առանց քո գայթակղիչ ժպիտի: Այն արդեն կարծես այցեքարտդ է դարձել նաեւ հանդիսատեսի աչքում: Ինչպե՞ս է հաջողվում ապրել ժպիտից անբաժան:

-Իրականում ժպիտն իմ էության մի մասն է: Նույնիսկ երբեմն ջղայնանում եմ ինքս ինձ վրա, որ անիմաստ, տեղի-անտեղի ժպտում եմ: Բայց ուրախ եմ, որ այն կարող է այցեքարտ համարվել:

-Մարդիկ սիրում են համեմատել. ո՞ւմ են նմանեցրել Լիլի Էլբակյանին, օրինակ' Ջուլյա Ռոբերթսին նմանեցրե՞լ են:

-Այո, նմանեցրել են, նունիսկ սկեսուրս է նմանեցնում: Բայց ես ուրախ եմ, քանի որ նա իմ ամենասիրած դերասանուհին է: Նմանեցրել են նաև Պենելոպա Կրուզին, Մոնիկա Բելուչիին: Ամուսինս ասում է, որ Օդրի Հեբբերնին եմ նման. ես էդպես չեմ կարծում: Բեմում խաղալիս երբեմն նմանեցնում են մայրիկիս, իսկ երբ բեմադրում եմ, այդ պահին ինձ տեսնողները նմանեցնում են հայրիկիս:

-Իսկ Ձեզ համար տարօրինակ նմանեցնումներ եղե՞լ են:

-Մի օր Ձյունանուշիկ էի խաղում, ահագին գեղեցկացել էի: Մի կին մոտեցավ ու ասաց. «Բայց դու պապիկիդ ինչ նման ես»: Ես շատ տխրեցի: Պապիկիս շատ եմ սիրում, բայց ոչ Ձյունանուշիկի դերում էլի…

-Ամուսնությունը կարծես շատ չփոխեց քեզ. նույն խենթ աղջիկն ես: Բայց ինքդ ավելի լավ կիմանաս' ինչպիսին էր Լիլին ամուսնությունից առաջ և հետո:

-Իրականում ամուսնությունը ոչ թե փոխեց ինձ, այլ ավելի լիարժեք ու լիքը դարձրեց, ավելի ուրախ ու երջանիկ:

-Ի՞նչ փոխվեց երեխայի ծնունդով:

-Երեխայի ծնունդով փոխվեց ամեն բան: Սա մի առանձին հարցազրույցի թեմա է: Բայց կարևորը' կոտրվեց իմ էգոիզմը: Ապրել միայն նրա համար, ամեն հարցում հաշվի նստել նրա հետ, անձնուրաց սիրել՝ անկախ ամեն ինչից. երևի բոլոր մայրերը սա ապրել են: Դա անբացատրելի զգացողություն է: Այս հատկանիշներով միայն Աստված կարող էր օժտել մարդուն, քանի որ նա էլ մեր ծնողն է և ուզում է' մենք էլ գոնե մի քանի տոկոս զգանք այն, ինչ ինքն է զգում մեր հանդեպ:

-Ծնողներդ չզարմացա՞ն, երբ իմացան, որ իրենց փեսան հայտնի ռեփեր HT Համոն է: Ինչպիսի՞ն էր արձագանքը:

-Ճիշտն ասած, ծնողներս շատ լայն են նայում բոլոր հարցերին: Նրանք մարդու մեջ արժեւորում են ներքին հատկանիշները: Ծնողներս շատ սիրեցին Համոյին, նամանավանդ որ երկուսն էլ ռեփ շատ են սիրում լսել: Այնպես որ դա պլյուս էր, ոչ թե մինուս:

-Իսկ ինչպե՞ս են ընդունում Համոյի հարազատները քո' դերասանուհի լինելու փաստը:

-Համոյի հայրը խիստ է, բայց կարծեմ այդքան էլ չեն բարկացել կամ զարմացել: Մինչև ինձ, Համոն ընկերություն էր անում մեկ այլ դերասանուհու հետ' մեր ինստիտուտից, այնպես որ նրա ծնողները սովորել էին: Մի անգամ Համոյի հայրը կատակով ասել է. «Նորի՞ց դերասանուհի»: Իսկ մայրիկին Համոն բերեց ինձ հետ ծանոթացնելու թատրոն' «Ինչ տարբերություն թե ում հետ» ներկայացմանը, որտեղ ես համբուրվում եմ, հանվում եմ և այլն… Եվ պատկերացրեք, որ սկեսուրս հավանել էր, իսկ ես ամոթից կապտել էի (ծիծաղում է -LN):

-Խանդո՞տ ես: Ունեցե՞լ եք խնդիրներ երկրպագուների կամ երկրպագուհիների հետ:

-Ինձ միշտ թվացել է, որ ես խանդոտ չեմ: Բայց երբ սիրում ես, խանդը չափի մեջ անխուսափելի է: Չէ, երկրպագուների հետ խնդիրներ չեմ հիշում, որ եղած լինի:

- Իսկ Համո՞ն:

-Համոն շատ խանդոտ է: Նա նույնիսկ մայրիկիս է խանդում կոլեգա դերասանների հանդեպ և աղջկաս' Էլմիին, նույնպես: Չի թողնում' մերկ նկարեմ Էլմիին:

-Ի՞նչը կարող է դառնալ ընտանեկան վեճի պատճառ:

-Երևի կարոտը: Ես վիճում եմ, երբ Համոն քիչ է տանը լինում և աշխատում է, իսկ Համոն վիճում է, երբ ես նրան խնդրում եմ, որ փոշեկուլով հատակը մաքրի:

-Երաժշտության հարցում չե՞ն բախվում ձեր ճաշակները:

-Ոչ, որովհետև երկուսս էլ լավ երաժշտություն ենք սիրում: Համոյի մեջ ես դա եմ սիրում, որ նա իրեն չի սահմանափակում միայն ռեփով, նա սիրում է ամենատարբեր ոճերի երաժշտություն: Նույնիսկ մեր ներկայացոմների համար կարողանում է միշտ լավ երաժշտություն ընտրել:

-Ամենատպավորիչ նվերը, անակնկալը, որ ստացել ես Համոյից…

-Համոն ինձ շատ հաճախ է անակնկալ նվերներ մատուցում: Երբ մենք միասին նկարահանվում էինք «Չնչիկ» ֆիլմում և ապրում Լոռու պանսիոնատում, Համոն իմ բացակայության ժամանակ մտել էր սենյակս և փոքրիկ թղթերի վրա սիրո խոստովանություններ էր գրել ու դրել ամենատարբեր տեղերում' բարձիս տակ, կոշիկի մեջ, նույնիսկ կոնֆետի թղթի մեջ: Հետո ես ամենաանհավանական տեղերից գտնում էի այդ թղթերը: Ինձ հետ մի կին էլ էր ապրում նույն սենյակում, և պատահում էր, որ նա էր գտնում թղթերը: Ինձ մնում էր միայն ամոթից կարմրել:

-Փորձո՞ւմ ես նմանություններ գտնել քո և քո կերտած կերպարների միջև:

-Իմ խաղացած բոլոր կերպարներում էլ ինձնից մի բան կա: Բայց ես աշխատում եմ ինձնից դուրս նայել և ուրիշ պրոտոտիպեր գտնել, որ աշխատանքը հետաքրքրի ինձ:

-Ինչքանո՞վ ես պատրաստ քո ասած («Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ) գժություններին:

-Թույլատրելի սահմաններից ոչ ավել: Բայց ժամանակին շատ գժություններ եմ արել, ինչպես և բոլոր պատանիները:

-Ծնվել ես արվեստագետների ընտանիքում: Ի՞նչ դեր են ունեցել քո' որպես դերասանի կայացման հարցում տաղանդավոր դերասաններ Արմեն և Աննա Էլբակյանները:

-Ծնողներս իմ կյանքի բոլոր հարցերում շատ մեծ դեր են ունեցել: Բայց երբեք ինձ արհեստական կերպով առաջ չեն տարել: Հակառակը' միշտ օգնել են, որ ինքնուրույն սովորեմ:

-Իսկ թատրոնից, բեմարվեստից դուրս ինչպիսի՞ ծնողներ են եղել: Ինչպիսի՞ երեխա ես եղել:

-Լսող երեխա եմ եղել, բայց նաև աշխույժ ու մի քիչ տղայական: Մայրս միշտ իմ ընկերն է եղել, իսկ հայրս էլ, ինչպես ինքն է սիրում ասել, կոլեգան: Եղբայրս էլ եղել է ինձ համար օրինակ, և ես միշտ նրան կրկնում էի թե լավ, թե վատ բաներով:

-Ինչպիսի՞ն է Լիլի Էլբակյանի օրվա գրաֆիկը: Հասցնո՞ւմ ես տան գործերով զբաղվել: Կարողանո՞ւմ ես ժամանակ հատկացնել նաև փոքրիկիդ:

-Արդեն 6 ամիս է, ինչ Լիլի Էլբակյանը զբաղվում է բացառապես բալիկով և տնային գործերով: Մեկ-մեկ խաղում եմ ներկայացումներում և նոր-նոր սկսել եմ փորձերի գնալ: Բայց եթե դուք մեկ տարի առաջ հարցնեիք իմ գրաֆիկի մասին, ես այնքան զբաղված կլինեի, որ նույնիսկ չէի պատասխանի:

-Քեզ նման նա էլ կմեծանա թատրոններում, թե՞ այլ պլաններ ունես:

-Նա արդեն մեծանում է թատրոնում: Իսկ ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա: Ես պլաններ չեմ կազմում: Եթե ինձ մնար, ես կուզեի կարգին մասնագիտություն ունենար, օրինակ' բժիշկ:

-Ճանաչվել ես լավագույն երիտասարդ բեմադրիչ: Կգա՞ ժամանակ, երբ քեզ կտեսնենք ոչ թե բեմում, այլ միայն ներկայացումներ բեմադրելիս:

-Դե հիմա էլ ես ավելի շատ բեմադրում եմ, քան խաղում: Բայց զգում եմ ,որ եկել է մի փուլ, որ ուզում եմ ավելի շատ խաղալ, որովհետև շուտով կմեծանամ, և իմ տարիքի դերերն անհասանելի կդառնան: Իսկ ռեժիսորություն միշտ էլ կարելի է անել:

-Սպասե՞նք արդյոք նոր հրաշքի Համոյից և Լիլիից:

-Իհարկե, եթե ինձ մնա, ես չորս երեխա կունենամ, եթե ոչ ավել…

-Ըստ քեզ' ո՞րն է կնոջ առաքելությունը:

-Ես չգիտեմ, թե որն է կնոջ առաքելությունը, բայց մարդու առաքելությունը միմյանց ծառայելու, սիրելու, փայփայելու մեջ է: Եվ ամենակարևոր առաքելությունը' իմանալ, ճանաչել Արարչին և այդ հրաշալի ֆանտաստիկ բացահայտումով կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նայում են ու չեն տեսնում, լսում են, բայց չեն հասկանում: Որովհետև և մարդու, և Աստծո առաքելությունը սերն է:

-Ո՞ր հեքիաթի հերուսուհուն կնմանեցնես քեզ:

-Ես սիրում եմ «Անճոռնի ճուտիկ» հեքիաթը: Կարծում եմ, որ ոչ միայն իմ, այլ յուրաքանչյուր փոքրիկ աղջկա մեջ էլ ապրում է այն ճուտիկը, որ պիտի կարապ դառնա:

 

Հարցազրույցը՝  Նելլի Ղարիբյանի

 

Դիտվել է 17862 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 615 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 114 անգամ
26.04.2024
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster