Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Գոհ եմ, որ կին եմ. ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

29.04.2012

Մինչեւ մայիսի 6-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, LN-ը հարցազրույցներ կներկայացնի կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին կին ներկայացուցիչների հետ...

Հայաստանում և ասորական համայնքում կանանց խնդիրների, խորհրդարանական կյանքում նրանց ներգրավվածության, կնոջ քաղաքական կարիերայի մասին LN-ը զրուցեց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին կին ներկայացուցիչ, Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Իրինա Գասպարյանի հետ:

-Ձեր թեկնածությունը մասնավորապես հետաքրքիր է նրանով, որ նախ' կին թեկնածուները բացարձակ փոքրամասնություն են կազմում ցուցակներում, և, բացի դա' Դուք ներկայացնում եք ասորիների ազգային փոքրամասնության շահերը…

-1990-ականներից եմ սկսել զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ: Հիմա ցանկանում եմ ներկայացվել Ազգային ժողովում, որովհետև ասորիների համայնքն ունի բազում քաղաքական խնդիրներ, որոնք պետք է բարձրացվեն: Քանի որ արդեն վաղուց եմ դաշտում, և բոլորն ինձ ճանաչում են, խոչընդոտներ, որպես այդիպիսին, չեն լինում: Հասարակական-քաղաքական ասպարեզում փորձս նպաստում է փոքրամասնություն «չդիտարկվելուն»:

-Մի առիթով ասել եք, որ համաձայնել եք ընդգրկվել ՀԴԿ համամասնական ցուցակում այն պատճառով, որ ասորական համայնքն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք հարկ է բարձրաձայնել խորհրդարանում: Կարո՞ղ ենք մի քիչ ավելի մանրամասն խոսել այդ համայնքի' կանանց առաջնահերթ խնդիրների մասին:

-Իմ առաջնահերթ խնդիրը ասորիների ազգապահպանությունն է: Առաջնային պրոբլեմներից խոսելիս պետք չէ կանանց ու տղամարդկանց առանձին դիտարկել: Ասորի կանայք այդ իմաստով նույն խնդիրներն ունեն, ինչ տղամարդիկ: Բարձրացվելիք հարցերը ազգային են:

-Ավելի մասնավոր խնդիրների օրինակներ կբերե՞ք:

-Օրինակ, գիտեք, որ Իրաքի տարածքում ասորիների մարզ ստեղծելու միտքը լուրջ դիմադրության է արժանանում, ու դրվում է ժողովրդի տեղահանման խնդիր: Այսինքն' այն, ինչ արեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ, այժմ կարող է կրկնվել Իրաքում ասորիների նկատմամբ: Այսօր ես մի միտք ունեմ' միավորել միջազգային ասորական ուժերը: Ասորիները հիմա պատգամավոր ունեն Իրաքում, Թուրքիայում և այլն: Եթե ես կարողանամ մտնել Հայաստանի խորհրդարան, հնարավոր կլինի կոալիցիա կազմել ու միացյալ պայքարել ասորիների իրավունքների համար:

-ՀԴԿ-ի «Ես' մենք ենք» գաղափարախոսությունը ամենահարմա՞րն էր այս խնդիրները բարձրացնելու համար:

-Այո, այսօր ասորիներին, օրինակ, թվում է, թե իրենք միայնակ ենք: Միավորվելու դեպքում կգործի հենց «Ես' մենք ենք» սկզբունքը:

-Դեմկուսն իր նախընտարական ծրագրում առաջարկում է նորաստեղծ ընտանիքներին, որոնք սոցիալապես անապահով են, 10 տարվա վարկով բնակարաններ հատկացնել: Սակայն նշվում է, որ այդ վարկը կարելի է սպառել՝ պարզապես երեխաներ ունենալով: Առաջին երեխայի ծնունդի դեպքում կմարվի վարկի 15-20%-ը, երկրորդ և երրորդ երեխայի դեպքում ևս 30%, իսկ չորրոդ երեխան կարող է ընդհանրապես ազատել ծնողներին այդ վարկից: Այս դրույթի նպատակն է ծնելիության մակարդակի բարձրացումը: Ըստ Ձեզ' որքանո՞վ է այն իրատեսական:

-Կարծում եմ' իրատեսական է, իհարկե: Բայց սա առանձին կյանքի կոչելը բարդությունների հետ է կապված: Պետք է քայլերի կոմպլեքս կիրառել ու ամբողջության մեջ իրագործել ծրագրի բոլոր կետերը հերթականորեն:

- Անգամ զուտ ներհայաստանյան քաղաքական կյանքով զբաղվող կանայք հաճախ խոստովանում են, որ մեր քաղաքական ասպարեզում կին լինելը հեշտ չէ: Դուք է՞լ եք եկել այդ եզրակացությանը:

-Նախ ասեմ' գոհ եմ, որ կին եմ (ծիծաղում է- LN): Գիտե՞ք, երբ մարդը պրոֆեսիոնալ է, նրա սեռի խնդիրը մղվում է երկրորդ պլան, առաջնային են դառնում հմտությունները: Ինքնակոմպլիմենտ չդիտարկվի, բայց մարդիկ ինձ համարում են խելացի: Հաճախ առաջին հայացքից, երբ որևէ մեկը նոր է տեսնում ինձ, գործում է «գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է, ուրեմն ուղեղը չի աշխատում» սկզբունքը, բայց բավական է, որ տվյալ մարդը հետս մի քանի բառ փոխանակի, ու հասկանալի կդառնա, որ ես խոսում եմ իմացածներիս մասին, պրոֆեսիոնալ եմ: Այդ դեպքում ինձ սկսում են վերաբերվել ինչպես հավասարին:

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում կանայք ավելի հմուտ են, քան տղամարդիկ:

-Տղամարդը «որսորդ» է: Սա դարերով է եկել' որսորդ, զինվոր, ասել է թե, «քանդող», «պատերազմներ հրահրող»: Կինը բոլորովին հակառակն է: Մենք առավել հաճախ հաշտության ու խաղաղության կողմնակիցն ենք: Օրինակ' ես դեմ եմ պատերազմներին, հեղափոխություններին ու ցանկացած խնդրի լուծում տեսնում եմ միայն սահմանադրական ճանապարհով գնալու մեջ: Այս տեսանկյունից, այո, կանայք նախընտրելի են:

-Հայաստանում բավական հազվագյուտ երևույթ է. կին, ով ոչ միայն Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահն է ու Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս, այլև ցանկանում է տեղ ունենալ խորհրդարանում: Այսպիսի գրաֆիկի պայմաններում ժամանակ մնո՞ւմ է կնոջ համար:

-Ես զբաղվում եմ այդ ամենով, բայց չկա մեկը, ով կասի, որ ես դադարում եմ կին լինելուց: Կին մնալը, ըստ իս, ամենակարևորն է, քանի որ կին տեսակը դրական էներգիա է փոխանցում: Տղամարդկային հատկանիշներով օժտված կանայք ինձ դուր չեն գալիս:

-Սովորաբար կին քաղաքական գործիչները չեն սիրում խոսել իրենց անձնական կյանքի մասին: Դուք կարո՞ղ եք մի փոքր բացել չակերտները:

-Կասեմ, որ այս նախընտրական շրջանում, իհարկե, չեմ հասցնում միշտ ընտանիքում լինել, բայց, փառք Աստծու, ունեմ շատ լավ սկեսուր, ով ուրախանում է իմ գործունեության համար և միշտ ասում է, որ աշխատեմ, քանի դեռ ինքը կա ու կարող է ամեն ինչ կարգավորել տանը: Նույն կերպ է իմ գործին նայում նաև ամուսինս: Օգնում է ինձ, քանի որ բացի ամուսիններ լինելուց, մենք ընկերներ ենք: Տղաս էլ է ինձ շատ օգնում: Մի խոսքով' ընտանեկան «թիմը» միշտ հաղթում է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց. ինչպե՞ս լինել կայացած ու ընտանիքի կին միաժամանակ:

-Գիտե՞ք, ես երիտասարդ տարիքից չէի սիրում հասարակական կյանքով զբաղվել ու միշտ խուսափում էի դրանից: Բայց քանի որ ունեի ղեկավարման ջիղ, մարդիկ միշտ տարբեր խնդրանքներով դիմում էին ինձ, ես էլ չէի կարողանում մերժել: Ոզում եմ ասել, որ պետք չէ մտածել ինչպիսին լինելու մասին: Կարծում եմ, որ կարիերան էլ, ընտանիքն էլ լինելու են այնպիսին, ինչպես նախատեսված է ճակատագրով: Դրա համար ջանք թափել պետք չէ: Ինչքան էլ իմ կյանքում ես խուսափել եմ քաղաքականությունից, այն, հակառակ իմ կամքի, կպել է ինձ:

Լարա Առաքելյան

Դիտվել է 4502 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 456 անգամ
25.04.2024
Դիտվել է 255 անգամ
26.04.2024
Դիտվել է 209 անգամ
27.04.2024
Դիտվել է 203 անգամ
30.04.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster