Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որով որոշել են սրտի մերսման կամար կատարյալ երգը:
Պարզվել է, որ դա Los Del Rio իսպանական խմբի «Macarena» երգն է։ Ըստ մասնագետների՝ երգի ռիթմը՝ մեկ րոպեում 103 հարված, համապատասխանում է մարդու կյանքի փրկության ժամանակ կրծքավանդակի վրա անհրաժեշտ քանակությամբ սեղմումներին:
Ուսումնասիրության անցկացման համար մասնագետները 164 ուսանողների բաժանել են երեք խմբի: Առաջին խմբի կամավորները սրտային մերսում էին կատարում ժամանակաչափի տակ: Ուսանողները, որոնք ընդգրկված էին երկրորդ խմբում, պետք է այս ընթացակարգով մտքում երգեին «Macarena»-ն: Երրորդ խումբը վերահսկողական էր:
Այս փորձի արդյունքները ցույց տվեցին, որ լավագույնը փորձությունն անցան առաջին խմբի կամավորները: Ամենավատ արդյունքը ցույց տվեցին երրորդ խմբի ուսանողները, ովքեր չեն երգել «Macarena»-ն եւ չեն օգտագործել ժամանակաչափը:
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ թեեւ ժամանաչափը ամենաարդյունավետն է սրտի մերսման պարագայում, սակայն այն միշտ չէ, որ կարող է ձեռքի տակ լինել: Այդ իսկ պատճառով նրանք «Macarena» երգը ճանաչեցին որպես հիթ, որը կարող է փրկել մարդու կյանքը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: