Թեսթ. ընտրեք թագը և լսեք խորհուրդները
08.05.2018
Այս թեսթը կօգնի ձեզ հասկանալ, թե բնավորության որ գծերն են ձեզ առանձնացնում դրական կողմից, իսկ որոնք վանում են ձեզանից:
Այս հոգեբանական թեսթի օգնությամբ դուք կարող եք իմանալ ձեր բնավորությունը, ստանալ կարևոր խորհուրդներ:
Թագ №1
Դուք էգոցենտրիկ եք: Երբեմն այնքան եք կենտրոնացված ձեր վրա, որ հաշվի չեք առնում ուրիշների զգացմունքները: Այո, դուք հոգ եք տանում ձեր մտերիմների մասին, սակայն երբեմն շատ մակերեսային եք և չեք նկատում ակնհայտ բաներ:
Թագ №2
Դուք սիրում եք հրամայել և ղեկը ուրիշներին չեք տալիս: Սովորեք թուլանալ և հոսանքով գնալ, որովհետև կյանքում ոչ ամեն ինչ է կարելի վերահսկել: Մի կառչեք անցյալից, այն անհնար է փոխել:
Թագ №3
Ձեր հիմնական խնդիրը ծուլությունն է: Դուք սիրում եք արդարանալ նրանով, որ չունեք ոգեշնչում կամ բավարար մոտիվացիա: Դուք կարող եք շատ ջանասեր լինել, երբ վերջապես գործի անցնեք: Սակայն ձեզ դդրդել է պետք: Այդ պատճառով հիշեք՝ ոչ մի արժեքավոր բան հեշտությամբ չի տրվում:
Թագ №4
Մարդիկ ձեզ համարում են չափազանց կոշտ ու վրիժառու: Դա շատ բացասական է ազդում շրջապատի հետ հարաբերությունների վրա: Զայրույթը ոչ մեկին չի գեղեցկացնում, իսկ ձեր անհաշտությունը կարող է հաջողություն արժենալ:
Թագ №5
Դուք լավ եք հասկանում սեփական զգացմունքները և հաճախ ոչ ռացիոնալ եք վարվում ու բռնկուն: Եվ չնայած ժամանակ առ ժամանակ լսում եք ձեր ինտուիցիային, մի թույլ տվեք ձեր վախերին և անհանգստություններին ձեզ հունից հանել: Երբեք թույլ մի տվեք զգացմունքներին բանականությունից վեր անցնեն:
Թագ №6
Դուք կարող եք հեռվանալ և վանել մարդկանց: Միշտ ավելի հեշտ է թվալ սառը ամենագիտուն: Լավ է, որ հոգու խորքում դուք հասկանում եք, թե ինչպիսի մարդկանց թողնել ձեր աշխարհ: Դուք նաև հասկանում եք, որ դեռ շատ սովորելու բան ունեք: Այդ պատճառով կրկնեք ինքներդ ձեզ ժամանակ առ ժամանակ՝ ոչ մեկ չգիտի բոլոր պատասխանները: Լսեք ուրիշների կարծիքները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5726 անգամ
Читать на русском
|