Սրճային կրեմ
21.04.2018
Նուրբ, բուրավետ աղանդեր, որը հալչում է բերանում։
Կարևորը սերուցքը չափից շատ չհարել, այլապես այն յուղոտ կստացվի: Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 5-7 չափաբաժին:
Բաղադրիչներ․
- 250 մլ սուրճ (3 թեյի գդալ սուրճ՝ 250 մլ ջրով) - 3 դեղնուց - 150 գր շաքարավազ - 10 գր (2 թեյի գդալ) ժելատին - 300 մլ սերուցք 33-35%։

Պատրաստման եղանակը․
Թրջեք ժելատինը 100 մլ եռացրած սառեցված ջրի մեջ և թողնել փաթեթի վրա նշված ժամանակով:

Խառնեք դեղնուցը շաքարավազի հետ:

Դրեք ջրաբաղնիքի վրա, տաքացրեք մինչև շաքարավազը ամբողջությամբ հալչի:

Ավելացրեք սուրճը, խառնեք:

Ավելացրեք ժելատինը: Տաքացրեք այնքան, մինչև ժելատինը ամբողջությամբ հալչի: Հանեք կրակի վրայից, սառեցրեք:

Հարեք սերուցքը:

Խառնեք այն սառեցված սրճային զանգվածի հետ:

Լցրեք բաժակների մեջ և դրեք սառնարան 3-4 ժամով:

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6609 անգամ
Читать на русском
|