Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Լավ քնի 8 կանոն

02.04.2018

Քունը հիանալի միջոց է թարմացնելու ուժերը դժվար աշխատանքային օրվանից հետո, պահպանելու գեղեցկությունը և առողջությունը:

Այժմ գոյություն ունեն շատ գիշերային կրեմներ մաշկի համար, տարբեր կոսմետիկ միջոցներ: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել իսկական ամուր քունը: Գեղեցկությունը երկար պահպանելու համար պետք է ճիշտ քնել:

Լավ քնի կանոններ

Միշտ առույգ, էներգիայով և ուժերով լի լինելու համար հետևեք հետևյալ խորհուրդներին.

Քնել արժե 7 ժամից ոչ պակաս: Հենց այդքան ժամանակ է պետք մեր օրգանիզմին վերականգնվելու համար: Սակայն որոշ մարդիկ ավելի շատ քնելու կարիք ունեն: Եթե դուք ձեզ մշտապես քնկոտ եք զգում, ապա ձեզ շտապ պետք է փոխել կենսաոճը: Պետք է ավելի շուտ պառկել քնելու և արթնանալ ավելի շուտ: Նյարդային համակարգի հանգստի օպտիմալ ժամանակը երեկոյան 9-ից մինչև գիշերվա մեկն է: Եթե այդ ընթացքում դուք արթուն եք, դա կարող է բերել տարբեր հիվանդությունների:

Շատ երկար քնելը նույնպես վնասակար է մարդու օրգանիզմի համար: Բազմաթիվ գիտնականներ համոզված են, որ առավոտյան 7-ից հետո քունը օգտակար չէ: Իսկ մարդիկ, ովքեր հետաքրքրվում են արևելյան մշակույթով, համոզված են, որ եթե արթնանալ արևածագին և դիմավորել այն, օրգանիզմը կլցվի երջանկության էներգիայով:

Մի քնեք ուշ երեկոյան: Նույնիսկ եթե դուք շատ եք հոգնել, մի տրվեք երեկոյան քնին, քանի որ այդ ժամանակ օրգանիզմն ընդհանրապես չի հանգստանում և շարունակում է ծախսել էներգիան քնի վրա: Այդ պատճառով դա անիմաստ է:

Քնին պետք է նախապես պատրաստվել, մասնավորապես մեկ կամ մեկուկես ժամ առաջ: Այդ ընթացքում ավելի լավ է զբաղվել հանգստացնող ինչ-որ բաներով: Մի նայեք հեռուստացույց և մի լսեք բարձր երաժշտություն: Մտավոր աշխատանքը, այնպես ինչպես ֆիզիկականը վնասում է առողջ քունը: Լավագույն տարբերակը զբոսանքն է: Կարելի է նաև լսել դանդաղ թուլացնող երաժշտություն կամ հետաքրքիր գիրք կարդալ:

Քնելուց առաջ պետք է պատկերացնել որևէ լավ և դրական բան: Առողջ քնի համար մեծ նշանակություն ունեն քուն մտնելուց առաջ վերջին 10 րոպեները: Դրական տրամադրվածությունը և լավ մտքերը քունը ամուր կդարձնեն:

Ուշ ընթրիքը առողջ քնի թշնամին է: Սննդի ընդունումը ստիպում է մարսողական համակարգին աշխատել գիշերը 100%-ով, ինչը թույլ չի տալիս օրգանիզմին որակով հանգստանալ: Կատարյալ տարբերակ է ուտել քնելուց առաջ 2 ժամ շուտ: Իսկ եթե ցանկանում եք նիհարել ուրեմն 4 ժամ առաջ: Երեկոյան սնունդը պետք է թեթև լինի: Վնասակար է ուտել նրբերշիկ, ապխտած բաներ:

Օրգանիզմի վրա ազդում են նաև սուրճը, թեյը, շոկոլադը և այլ համով ուտելիքները: Մեկ բաժակ կաթը մեղրի հետ կատարյալ տարբերակ է հիասքանչ քնի համար:

Լավ քնի համար պետք է պատրաստել ննջասենյակը: Հարմարավետ սենյակը, որտեղ ամեն ինչ մաքուր է և դասավորված օգնում է հանգիստ քնել: Կարևոր է նաև օդափոխել սենյակը քնելուց առաջ: Քնելուց հեռախոսը ձեզ մոտ մի դրեք, քանի որ դրանից ճառագայթվող վտանգավոր ալիքները բացասական են ազդում քնի որակի և առողջության վրա:

Այսպիսի խորհուրդները կօգնեն ձեզ ունենալ առողջ քուն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6383 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 672 անգամ
01.05.2024
Դիտվել է 586 անգամ
27.04.2024
Դիտվել է 248 անգամ
30.04.2024
Դիտվել է 223 անգամ
03.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster