7 նշան, որ ձեր հարաբերությունները զարգանում են
17.03.2018
Կես տարի... Տղամարդու և կնոջ հարաբերությունների հենց այս ժամանակահատվածը հոգեբաններն անվանում են ճգնաժամային:
Դուք արդեն հասցրել եք ճանաչել միմյանց, սակայն միասին դեռ չեք ապրում: Ինչպե՞ս հասկանալ` արդյո՞ք ձեր հարաբերություններն ամրանում են: Գոյություն ունեն մի քանի ակնհայտ նշաններ, որոնցով կարելի է հասկանալ, թե ուր են տանում հարաբերությունները:
Ծանոթություն նրա ընկերների և ընտանիքի հետ
Եթե ձեր երիտասարդը ձեզ ներկայացնում է որպես իր ընկերուհի, դա ասում է, որ դուք կարևոր եք նրա համար: Առավել լավ է, եթե դուք պարբերաբար շփվում եք նրանց հետ և աստիճանաբար դառնում նրանց ընկերակցության մասը: Դա նշանակում է, որ դուք ճիշտ ճանապարհին եք:
Հնարավոր է մյուս քայլը ծնողների հետ ծանոթությունն է: Պարտադիր չէ, որ դա հանդիսավոր արարողություն լինի, դուք կարող եք հանդիպել սրճարանում:
Համատեղ պլաններ
Եվ որքան հեռու գնացող, այդքան լավ: Մի բան է քննարկել, ինչպես անցկացնել հանգստյան օրերը, մեկ ուրիշ՝ համատեղ արձակուրդն անցկացնել: Իսկ եթե սեպտեմբերին դուք արդեն քննարկում եք, թե ինչպես եք անցկացնելու Ամանորը, ապա դա արդեն շատ բաների մասին է խոսում:
Միաժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի զույգի խոսքերին հետևեն գործողությունները: Այլապես մեծ է հավանականությունը, որ թռնելով ամպերի մեջ, երկիր առանձին-առանձին կիջնեք:
Նրա բնակարանում ձեր իրերի համար տեղ կա
Հարաբերությունների զարգացման առաջին կարևոր պահը, երբ զույգի տանը հայտնվում են ձեր իրերը:
Տղամարդը հետաքրքրվում է ձեր կարծիքով մինչև որևէ բան անելը
Եթե ձեր կարծիքը կարևոր է նրա համար, դա նշանակում է, որ նա անտարբեր չէ ձեր նկատմամբ և վստահում է ձեզ: Դժվար թե նա օտար մարդուն հարցնի, թե որ պահարանը կամ սառնարանը ընտրել: Իսկ եթե խոսքը գնում է ավտոմեքենայի մասին և տղամարդը ձեզ տանում է իր հետ, կարող եք վստահ լինել զգացմունքների անկեղծությանը:
Ընդհանուր ծախսեր
Երբ զույգերը սկսում են պլանավորել և իրականացնել համատեղ ծախսեր, դա ցույց է տալիս նրանց հեռու գնացող պլանները միմյանց նկատմամբ: Եթե մարդիկ անտարբեր են միմյանց նկատմամբ, նրանք երբեք համատեղ ֆինանսական ներդնումներ չեն անի:
Այս նշաններից է նաև աշխատանքի հեռանկարների մասին քննարկումը:
Անկեղծ և բաց շփում
Վաղ թե ուշ յուրաքանչյուր զույգի մոտ հայտնվում է այնպիսի պահ, երբ զույգերը դադարում են փորձել տպավորություն գործել միմյանց վրա և սկսում են կիսվել ամենօրյա խնդիրներով և անհաջողություններով:
Չվախենալ բարձրաձայնել մտքերը բավականին բարդ է, եթե վստահ չեք զրուցակցի անկեղծ հետաքրքրության մեջ և ձեր կյանքում նրա դերի:
Մտերմության մասին վկայում են մանր փաստերը, օրինակ՝ տղամարդը դադարում է պարտադիր սափրվել հանդիպումից առաջ: Այդ ամենը խոսում է նրա մասին, որ նա ձեզ արդեն «իրենն» է համարում:
Դուք ունեք ընդհնուր սիրած ֆիլմեր կամ սերիալներ
Որքան էլ դա զարմանալի չհնչի, սակայն պատկերացնել համատեղ կյանքն առանց կինոդիտումների բավականին բարդ է: Իսկ սերիալը դա արդեն ուղղակի ֆիլմ չէ, դա բազմասերիանոց տարբերակ է, որը ենթադրում է to be continued: Այդ պատճառով, եթե դուք սկսում եք միասին սերիալներ դիտել, ապա դա ենթադրում համատեղ շփման շարունակություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5947 անգամ
Читать на русском
|