Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Որ տարիքում են կենդանակերպի տարբեր նշանները հանդիպում հոգեհարզատ մարդու

14.03.2018

Երկրորդ կեսին և հարազատ մեկին գտնելը հատուկ իրադարձություն է: Եվ պարզվում է, ամբողջը կախված է ոչ թե մեզանից այլև աստղերից: Նրանք արդեն վաղուց որոշել են, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշանին ավելի լավ է հանդիպել իր հարազատ հոգուն հստակ տարիքում:

Խոյը երբեք չի թաքցնում իր իրական «ես»-ը, ինչը բավականին անկեղծ է շրջապատի հանդեպ: Ավելի մեծ է հավանականությունը հանդիպել հարազատ մեկին 21 տարեկանում (մինչև 30): Այդ ժամանակ Խոյերը դեռ զվարճանում են և վայելում իրենց երտասարդությունը:

Ցուլը ծանոթանում է իր հարազատ հոգու հետ 16 տարեկանում: Պարտադիր չէ, որ այդ մարդը դառնա նրա երկրորդ կեսը: Նա կարող է լինել լավ ընկեր կամ ընկերուհի: Մարդ, ում հետ ցանակություն է առաջանում կիսվել այդ դժվար տարիքում:

Երկվորյակները գտնում են իրենց հարազատին 19 տարեկանում: Այդ դեպքում երկու տարուց կա հավանականություն հասկանալու, որ նրանք ստեղծված են միմյանց համար: Մինչ այդ ժամանակը նրանք ավելի լավ են ճանաչելու միմյանց և վերջնականապես սիրահարվելու են:

Խեցգետինները միշտ երազում են մեծ սիրո մասին, այդ պատճառով այդպիսի զգացմունքին բավականին շուտ են հասնում՝ 15 տարեկանում: Ոմանք նույնիսկ այդպես գտնում են իրենց երկրորդ կեսին, ով ավելի ուշ դառնում է իրենց ամուսինը կամ կինը:

Առյուծներին ավելի երկար ժամանակ է պահանջվում լուրջ զգացմունքների համար: Առյուծները հանդիպում են նրան, ով իսկապես դրական է ազդում նրանց վրա ամբողջ կյանքի ընթացքում՝  25 տարեկանում: Այդ պահից նրանց կյանքը փոխվում է դեպի լավը:

Կույսերի մոտ ամեն ինչ ավելի բարդ է: Նրանք այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է ցանկանում իրենց հոգին: Սիրտը խոսում է մեկ բանի մասին, գիտակցությունը՝ մյուս, իսկ հոգին ընդհանրապես հրաժարվում է խորհուրդներ տալ: Կույսը կարող է կյանքում գտնել կատարյալ մեկին կյանքի, սիրո համար, բայց ոչ միշտ հոգու: Չարժե ընկճվել, քանի որ Կույսերը կարողանում են լինել գերազանց ընկերներ և հիանալի զույգեր:

600x580

Կշեռքները կգտնեն իրենց երկրորդ կեսին լավագույն ընկերոջ մեջ: Դա կլինի մեկն, ում հետ կարելի է ժամերով խոսել և լռել: Դա կարող է պատահել 20 տարեկան հասակում, սակայն ոչ ամեն ինչը կընկնի իր տեղը: Կանցնի հասունացման շրջանը, այնուհետև Կշեռքները վերջնականապես կհասկանան, ում հետ են նրանք ցանկանում լինել ողջ կյանքի ընթացքում:

Կարիճների մոտ ամեն ինչ շատ ռոմանտիկ է: Իրենց հարազատ հոգուն նրանք կարող են գտնել 12 տարեկանում, սակայն չեն հասկանա, թե ինչպես վարվել այդ զգացմունքի հետ: Դա կարող է լինել մեկը, ում հետ հաջողվել է անցկացնել ամառային օրերը ճամբարում կամ ծովափին: Պարտադիր չէ, որ նա դառնա երկրորդ կես, սակայն միշտ կմնա Կարիճի հոգում:

Աղեղնավերները սիրում են ազատություն և մենություն, այդ պատճառով իրենց երկրորդ կեսին հաճույքով կընդունեն միայն 28 տարեկանին մոտ: Ընտանիք կազմելու ցանկությունը գիտակցելն այդքան էլ հեշտ չի լինի նրանց համար, սակայն Աղեղնավորներն անպայման կգան դրան:

Այծեղջյուրները նույնպես հանդիպում են իրենց հարազատ մեկին մոտավորապես 30 տարեկանին մոտ, երբ նրանք պատրաստ են ստեղծել ընտանիք և մտածել լուրջ ապագայի մասին: Երբ այդ պահը գա, Այծեղջյուրը բաց չի թողնի իր երջանկությունը:

Ջրհոսը կարող է հանդիպել հոգեհարազատ մարդուն 13 տարեկանում, սակայն նա չի դառնա իր երկրորդ կեսը: Նա կլինի մտերիմ ընկեր, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել:

Ձկները հանդիպում են հարազատ հոգուն 17 տարեկանում: Նրանք սիրահարվում են և դարձնում այդ պատմությունն ամենառոմանտիկը և հետաքրքիրը: Նույնիսկ, եթե ավելի ոչինչ չի ստացվում, Ձկները, միևնույն է, միշտ հետաքրքրությամբ պատմում են այդ պատմությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10698 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Ռուս կինը Կահիրեում ցատկել է պատշգամբից՝ բռնաբարողից խուսափելու համար

13.01.2026
Եգիպտոսում երիտասարդ կանանց վրա կատարված դաժան հարձակումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Երկու ռուս կին ծանր վիրավորվել են, իսկ երրորդը փորձել է փախչելով փրկվել։

Ինչ պետք է իմանանք 2026 թվականի խորհրդանիշ Կարմիր հրե ձիու մասին

27.12.2025
2026 թվականը կնշանավորվի ձիու նշանով։ Այս կենդանին ազատասեր է, կրքոտ և պոռթկուն, ունի կյանքի անհագ ծարավ, բայց միևնույն ժամանակ, այն կատարելապես ընտելացված է մարդկանց կողմից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 868 անգամ
14.04.2026
Դիտվել է 333 անգամ
15.04.2026
Դիտվել է 287 անգամ
16.04.2026
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster