5 սովորություն, որոնք խոսում են ձեր ցածր ինքնագնահատականի մասին
02.03.2018
Համեմատելու սովորություն
Ուրիշների հետ համեմատվելու և ուրիշներին ներքևից վերև նայելու սովորությունը կախվածության նշան է: Մերժելով ձեր առանձնահատկությունը, դուք դավաճանում եք ձեզ: Գնահատելով ձեզ ուրիշների միջոցով, դուք ռիսկի եք դիմում երբեք ձեզ իրականում չճանաչել: Անտեսելով սեփական ուժի աղբյուրը, դուք դատապարտված եք տեր փնտրելու, նրան, ով կտնօրինի ձեզ: Եթե դուք չմտածեք ինչ անել ձեր կյանքի հետ` անպայման կգնտվեն նրանք, ովքեր դա ձեր փոխարեն կանեն:
Մրցակցելու սովորություն
Ինչ-որ մեկից լավը լինելու ձգտման հետևից թաքնվում է ուրիշներից վատ լինելու զգացողությունը և փորձը հակառակը ապացուցելու: Քանի դեռ ընկճված եսասիրությունը ձեր միակ խթանն է, դուք մրցավազքի մեջ եք ապրելու: Միշտ լինելու են ձեզանից լավերը և ավելի շատ ունեցողները: Սակայն կլյանքի նպատակը ոչ թե մրցելու, այլ ապրելու մեջ է: Դուք պետք է լինեք դուք, այլ ոչ թե հարևանից լավը:
«Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել, որ երջանիկ է, միայն մահացածն է փորձում ապացուցել, որ նա կենդանի է, միայն վախկոտն է փորձում ապացուցել որ խիզախ է: Միայն իր նվաստությունն իմացող մարդն է փորձում ապացուցել իր մեծահոգությունը», - Օշո:
Հուսալու սովորությունը
Հրաժարվելով սեփական ուժերին հավատալ` դուք ապրում եք հույսի և սպասման մեջ: Դուք հույս ունեք, որ հոսքը ձեզ կտանի կամ կհայտնվի մեկը, ով ձեզ կտանի կյանքի միջով: Դուք մշտապես սպասումի մեջ եք, սակայն չգիտեք ինչի սպասել: Կյանքը ձեզ վախեցնում է, սակայն պատասխանատվությունն ավելի է վախեցնում: Ապրելով ուրիշի սցենարով և ինչ-որ մեկի հուշումով` դուք ձեզ զրկում եք կյանքի հրաշքից: Հրաշքներ լինում են ոչ թե տրորված ճանապարհներին, այլ անհայտ արահետներին: Մի անգամ ռիսկի դիմելով և մտնելով ձեր արահետի, դուք կհասկանաք, որ ձեզ ուղեկցորդներ պետք չեն:
Հաստատում փնտրելու սովորություն
Երբ դուք չգիտեք ձեր արժեքը, այն փնտրում եք կողքից: Այդ պատճառով դուք անում եք ոչ թե այն, ինչ ցանկանում եք, այլ այն՝ ինչ գովասանքի կարժանանա ուրիշների կողմից: Եվ որքան շատ գովասանք, այդքան ավելի ոգևորված եք շարունակում նույն կերպ: Այս շրջանակից կարելի է դուրս գալ միայն հասկանալով, որ ձեր արժեքը ներսից է գալիս, այլ չի ձևավորվում ձեր մասին ուրիշների կողմից արտահայտած կարծիքով:
Շահարկելու սովորություն
Երբ դուք չեք հավատում ձեր ուժերին, օգտագործում եք ուրիշի ձեռքբերումները սեփական նպատակների համար և կամա-ակամա դառնում շահարկող: Դուք ստիպված դիմում եք տարբեր հնարքների՝ խղճահարության, խաղում մեղքի զգացումի վրա: Իսկ երբ այս հնարքներն այլևս չեն ազդում, նորերն եք գտնում: Հմտանալով այս գործում՝ դուք չեք ամրացնում ձեր ինքնագնահատականը: Շահարկելու փոխարեն գտեք ինչպես մոտիվացնել ձեզ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6544 անգամ
Читать на русском
|