Թեսթ. Ընտրեք նկարը և իմացեք ինչպիսի շաբաթ է ձեզ սպասում
14.02.2018
Մեր ենթագիտակցությունը կարող է որոշել, թե ինչպիսին կլինի մեր կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագան: Հենց ենթագիտակցության խորքերին են դիմում գուշակները, էքստրասենսները:
Ահա փոքրիկ թեսթ, որը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ձեր գալիք շաբաթը:
Ընտրեք նկարը և կարդացեք արդյունքը.
Նկար №1
Ձեզ սպասում են լարված հարաբերություններ տնօրինության հետ: Ձեր համբերությունը ձգված լարի պես է լինելու՝ պատրաստ պոռթկալու յուրաքանչյուր պահի: Ղեկավարությունը մտածված սկսելու է փորձել ձեր կայունության սահմանը: Եթե դուք կարողանաք անցնել գալիք շաբաթն առանց կոնֆլիկտների, ձեզ հաջողություն է սպասում:
Նկար №2
Ամեն ինչ հանգիստ է լինելու: Ոչինչ չի ստիպի ձեզ դուրս գալ ձեր հարմարավետության տարածքից: Դա հիանալի ժամանակ է հանգստանալու, ուժերը հավաքելու, պլաններ կազմելու համար:
Նկար №3
Շաբաթը նման է լինելու ամերիկյան կարուսելի՝ վերելքներ և անկումներ, ուրախություններ և հիասթափություներ, որոնք կհետևեն իրար նույն օրվա ընթացքում: Զգույշ եղեք, գոյություն ունի սխալ մարդկանց մոտ անկեղծանալու ռիսկ: Առավել ուշադիր եղեք գործընկերների հանդեպ, այժմ ժամանակը չէ նրանց հետ մտերմություն անել:
Նկար №4
Վերջին շրջանում ձեր կյանքում դժվար ժամանակներ էին, սակայն գալիք շաբաթ իրավիճակը կլավանա: Ջանքեր գործադրեք և ձեր մոտ ամեն ինչ լավ կլինի:
Նկար №5
Եթե դուք ունեք մեծ և ռիսկային գաղափար, գալիք շաբաթը հիանալի է այն սկսելու համար: Լինի դա դիմում պաշտոնի բարձրացման համար, սեփական բիզնեսը սկսելու ցանկություն կամ ամուսնության առաջարկ՝ հետ մի կագնեք: Ձեր նպատակը մոտ է իրականանալուն:
Նկար №6
Եղեք համբերատար և զգոն: Դուք կասկածելի ճանապարհի վրա եք: Միգուցե արժե՞ դրանից շեղվել կամ նույնիսկ հետ գնալ: Կայացրեք կշռադատված որոշումներ և մոռացեք իմպուլսիվության մասին: Այժմ ցանկալի է մոռանալ բոլոր հին վերքերը, հաշվարկել պլանները 10 քայլ առաջ և մտածել ապագայի մասին:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 7170 անգամ
Читать на русском
|