Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես թաքցնել ոչ կատարյալ փորիկը հագուստի տակ. 3 կարևոր խորհուրդ

19.01.2018

Վերացնել փորը` այն դարձնելով հարթ, մշտական հսկողություն պահանջող լուրջ խնդիր է: Եթե իրավիճակը թողնվի ինքնահոսի, ապա շրջապատի մարդիկ կարծելու են, որ դուք գտնվում եք հատուկ իրավիճակում և հետաքրքրվելու են, թե քանի ամսեկան հղիություն ունեք:

Հեղուկի մեծ քանակության օգտագործման պարագայում կազմվածքում կլորիկություն է հայտնվում, և հարկ է լինում փրկել իրավիճակը` փորիկը թաքցնելով ազատ հագուստի տակ:

Ոչ ակնահաճո տեսքի վերացման հիմավոր կանոններից մեկը կեցվածքի հետևողական վերահսկողությունն է: Ուղիղ մեջքը բարեկազմության և ձգվածության գրավականն է:

Խոսենք թերության քողարկման մասին: Թեև գաղտնիքների զինանոցը շատ մեծ չէ, սակայն հույս ունենք, առաջարկվող եղանակները օգտակար կլինեն:

Խորհուրդ 1. Ընտրել սեղան-շրջազգեստ

600x580

Ազատ ձևվածքի հագուստ է, սակայն առանց կրծքի հատվածի կտրվածքի: Կլոր փորիկով նիհարիկների համար գրկող շրջազգեստն առավելագույնս կգրավի հետաքրքրասերների ուշադրությունը: Կատարյալ այլընտրանք է սեղանաձև ուրվագիծը, որը չի գրկում և առանց կոնքերն ընդգծող գծերի է: Բավական է չափավոր լայն փեշը և հարցը փակված կարելի է համարել:

Խորհուրդ 2. չձգել

Դուրս ընկած փորը չի կարելի ձգել: Ոչ վերևից, ոչ փորի տակ, ոչ էլ՝ մեջտեղի հատվածում: Եթե դուք փորձում եք փորը տեսողականորեն փոքրացնել՝ այն ձգելով տաբատի կամ կիսաշրջազգեստի գոտիով, ապա միայն ընդգծում եք այն դուրս ցցված մասերը, որոնք գոտու վերևի ու ներքևի հատվածում են: Կիսաշրջազգեստն ու տաբատը պետք է փակեն դուրս պրծած մասն ամբողջությամբ, ընդ որում՝ չձգելով կամ չսեղմելով այն: Եթե դուրս պրծած հատվածի և կոնքերի միջև տարածությունը շատ մեծ է, ապա չարժե պայքարել , որ հետևի մասում կատարյալ նստի: Այստեղ որպես օրինակ դիտարկենք առանց գորու ձևվածքի կիսաշրջազգեստները. տեսանելի է, թե ինչպես է աչքի զարնում դորս պրծած փորի սահմանները:

600x580

Եթե կիսաշրջազգեստը կրում եք առանց բաճկոնի, ապա ավելի լավ է ընտրել ազատ ուրվագծերը՝ լայն գոտիով: Սակայն դա չի նշանակում, որ ուղիղ կիսշրջազգեստներ ձեզ ընդհանրապես չի կարելի հագնել: Պարզապես դրանք պետք է համադրել անթև կամ տարատեսակ բաճկոնների հետ, որոնք պետք է կրել առանց կոճկելու: Այդ պարագայում դրանք կքողարկեն փորի դուրս ցցված մասը:

600x580

Խորհուրդ 3. Ճիշտ կոճկեք

Եթե կոճկում եք բաճկոնը, պետք է հետևել, որ կոճկված կոճակը (կամ կոճակները) կանգնեն փորի ամենացցուն մասում: Եթե կոճկված մասը ստացվի փորի տակի հատվածում, ապա այն առաջ կընկնի և իր վրա կգրավի ուշադրությունը:

600x580

Զգուշորեն է պետք վերաբերվել այն տաբատներին և ջինսերին, որոնց շղթան առջևից է տեղակայված: Հաճախ այդ շղթաներն այնպես են կարված, որ բավականին ծավալուն են ստացվում, իսկ ցցված փորի դեպքում այդ ծավալը դառնում է ամենախնդրահարույց տեղը:

600x580

Սակայն հարկ է նշել, որ այս օրենքն ունի հաճելի բացառություններ. օրինակ՝ տափակ ամրակապիչներով ջինսերը, որոնք, հակառակը, «քաշում» են դուրս պրծած հատվածը: Այդուհանդերձ, ջինսի վրայից սվիտերով կամ տոպով փորը ձգել չարժե: Վերնահագուստը պետք է լինի ազատ և միայն թեթևակի գրկող:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7658 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1071 անգամ
06.05.2024
Դիտվել է 392 անգամ
03.05.2024
Դիտվել է 206 անգամ
04.05.2024
Դիտվել է 156 անգամ
07.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster