Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։
Գեղեցկության շուկայի միտումներն այնքան արագ են փոխվում, որ դժվար է հետևել բոլորին: Մինչ փոխակերպման որոշ մեթոդներ առաջին պլան են մղվում՝ ձեռք բերելով ժողովրդականություն, մյուսներն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը: Կոսմետոլոգները նշել են, թե որ պրոցեդուրաներից ժամանակն է հրաժարվել 2024 թվականին։
1. Քիմիական պիլինգ
Պիլինգները հայտնի են մաշկի վրա իրենց բավականին ուժեղ ազդեցությամբ՝ մաքրելով եղջերաթաղանթի շերտը և հեռացնելով մաշկի մահացած մասնիկները: 2024 թվականին միտում կա դեպի ավելի նուրբ մեթոդների, ինչպիսիք են ֆոտոնային թերապիան կամ միկրոհոսանքի խթանումը, ուստի պիլինգը խորհուրդ չի տրվում: Այն կարող են թողնել սպիներ և հանգեցնել այրվածքների, ինչը կարող է հետաձգել մաշկի վերականգնումը:
2. Բիոռևիտալիզացիա
Չնայած այս պրոցեդուրան դեռ տարածված է համարվում, սակայն այն սկսում է իր տեղը զիջել երիտասարդացման ավելի առաջադեմ մեթոդներին՝ նանոներարկումներին և թթվածնային թերապիաններին, որոնք ապահովում են հստակ և կայուն արդյունքներ՝ առանց մասնագետի հաճախակի այցելությունների:
3. Թերմոլիֆտինգ
Նախկինում թերմոլիֆթինգը համարվում էր արդյունավետ պրոցեդուրա՝ կնճիռները վերացնելու և դեմքի ուրվագիծը վերականգնելու համար, սակայն վերջերս այն կորցրել է իր արդիականությունը։ Այժմ այցելուները հետաքրքրություն են ցուցաբերում պակաս ինվազիվ մեթոդների նկատմամբ, ինչպիսիք են ռադիոհաճախական թերապիան կամ ուլտրաձայնային թերապիան, պլազմային թերապիան:
4. Մեզոթերապիա
Մեզոթերապիան երկար ժամանակ ունիվերսալ պրոցեդուրա է՝ ուղղված բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Այժմ կոսմետոլոգները սկսել են հրաժարվել մեզոկոկտեյլների ներմուծումից՝ նախընտրելով այլ ինվազիվ և ոչ ինվազիվ պրոցեդուրաներ՝ հիալուրոնային ներարկումներ, պլազմային ու ցողունային բջիջներով թերապիաներ։
5. Դեմքի պլաստիկ վիրահատություն
Դեմքի պլաստիկ վիրահատությունը վիրահատական միջամտություն է, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր և հնարավոր տհաճ հետևանքներ։ Ավելին, ինչպես ցանկացած վիրահատությունից հետո, պլաստիկը ևս պահանջում է երկար վերականգնում։ Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արմատական միջամտություններից՝ միայն անհրաժեշտության դեպքում և ընտրել փոխակերպման ավելի բնական մեթոդներ։ Օրինակ, այցելուները գնալով ավելի շատ են դիմում բոտոքսին, ֆիլլերներին և դեմքի լիֆթինգին. այս պրոցեդուրաները բարելավում են մաշկի որակը և խթանում վերականգնման գործընթացները:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։