Հրաշքների և նվերների տոն` Ամանոր
29.12.2017
Ամանորը հրաշքների տոն է։ Բոլոր մեծերը և փոքրերը անհանբեր սպասում են նվեր ստանալուն։ Սակայն երբեմն շատ դժվար է լինում նվեր ընտրել սիրելիներին։
Ինչպիսի՞ նվերներ ընտրել․
«Սեփական ձեռքերով պատրաստած նվերներ»
Այսպիսի նվերներն առաջինն են այս ցուցակում։ Այս կերպ դուք ներդնում եք ձեր ողջ սերը և դրական էներգիան։ Սեփական ձեռքերով կարելի է պատրաստել բարձ՝ տարվա խորհրդանիշով, թխվածքաբլիթ գուշակություններով, գործած սվիտեր, հուշանվերներ։ Այսպիսի նվերներ հաճելի է ստանալ և նվիրել։
«Էլեկտրոնային նվերներ»
Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց տեխնոլոգիաների և գաջեթների։ Այսպիսի նվերին, իհարկե, ուրախ կլինեն բոլորը։ Ականջակալներ, էլեկտրոնային զարթեցուցիչներ, պլանշետ, էլեկտրոնային գրիչ։ Այս նվերները շատ կուրախացնեն ձեր մտերիմներին։
«Ունիվերսալ նվերներ»
Այպսիսի նվերները հատուկ ընտրության կարիք չունեն, ինչպես նաև չեն խլում շատ ժամանակ և ուժ։ Դրանցից են գրքերը, սպասքը, ամանորյա խաղալիքները, քաղցրավենիքը։
«Յուրահատուկ նվերներ»
Եթե դուք ցանկանում եք իսկապես զարմացնել ձեր սիրելիներին, ապա յուրագատուկ նվերներն այն են, ինչ ձեզ հարկավոր են։ Կարող եք նվիրել անվանական բաժակ, վինիլային թիթեղից ժամացույց, սեղանի խաղ։
«Ռոմանտիկ նվերներ»
Ռոմանտիկ նվերները ցույց են տալիս, թե ինչպիսի նուրբ զգացմունքներ եք դուք տածում մարդու հանդեպ։ Դրանք հաճելի է նվիրել սիրելի մարդկուն։ Դրանք կարող են լինել ծաղիկներ, ընթրիք թանկանոց ռեստորանում, սպա ընթացակարգեր, տարբեր զարդեր, մերսման ծառայություններ, հանգստյան տոմսեր։ Տղամարդու համար կարելի է գաջեթներ, անվանական լոգարանի խալաթ, թերմոբաժակ, օրիգինալ օծանելիք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5897 անգամ
Читать на русском
|