Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպե՞ս օգտագործել տոնային կրեմը. մասնագետի խորհուրդները

25.04.2012

Տոնային կրեմները տարիքային սահմանափակումներ չունեն, բայց պետք է շատ ուշադիր լինել բաղադրությանը: Լավագույնը հանքանյութեր պարունակող տոնային կրեմներն են, որոնք նաեւ հիպոալերգեն են: LN- ի հետ ցրույցում այս մասին նշեց  FM GROUP   ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արիադնա Առաքելյանը:

«21-րդ դարը ալերգիայի դար է համարվում, եւ ցանկացած կին խուսափում է օգտագործել այնպիսի նյութեր, որոնք ալերգիայի սպառնալիք են պարունակում: Կարելի է ասել, որ հանքային նյութերի հիման վրա կոսմետիկական միջոցներն այսօր այդ տեսանկյունից ամենաապահովն են: Շատ կանայք ալերգիա ունեն արեւից, հանքանյութերի բաղադրությամբ տոնային կրեմները պաշտպանում են նաեւ արեւի ալֆա-բետտա ճառագայթներից: Երկրի ընդերքից հանված այդ նյութերն ունեն արեւապաշտպան ֆիլտր», - բացատրեց մասնագետը :

Նրա խոսքով՝ տոնային կրեմների օգտագործման հետեւյալ միտումն է այսօր իշխող. մաշկի գույնից մեկուկես-երկու տոն մուգ տոնային կրեմներ են ձգտում օգտագործել կանայք: Ինչո՞ւ: Շատ գեղեցիկ է թեթեւ արեւայրուկ ունենալը գարնանը, եւ նման կրեմը հրաշալի փոխարինում է սոլյարիին:

Ինչպե՞ս ճիշտ օգտվել տոնային կրեմից: Արաիդնա Առաքելյանի խոսքով՝ դեմքին պետք է քսել տոնային կրեմը, իսկ պարանոցին՝ դիմափոշի: «Տարիքով կանանց խորհուրդ չեմ տա վզին առհասարակ տոնային կրեմ քսել. այն կարող է հավաքվել մաշկի ծալքերի մեջ եւ տգեղ տեսք տալ»,-նկատեց նա:

Տոնային կրեմը դեմքին պետք է քսել դեպի վեր ուղղությամբ: «Որպես դիմահարդարման մասնագետ, մեր հայ կանանց խորհուրդ կտամ քթին երբեք կրեմը չքսել հոնքերից դեպի քթի ծայրը ուղղությամբ: Դա ժամանակի ընթացքում ավելի է «կախ գցում» քիթը եւ մեծ ցույց տալիս. առանց այդ էլ այդ խնդիրը հայերն ունեն»,- նշեց մասնագետը:

Ըստ նրա, այնքան էլ ճիշտ չէ մեկ տոնային կրեմ օգտագործելը. պետք է ընտրել երկու, նույնիսկ երեք քսուք: Օրինակ՝ եթե լայն է դեմքը, այտերի երկու կողմերից կարելի է քսել ավելի մուգ երանգ, որը պարփակում է դեմքը եւ ցույց չի տալիս լայնությունը, իսկ ահա մեջտեղի հատվածը հարդարել ավելի բաց երանգով:

«Այս գարուն խորհուրդ եմ տալիս խառնել երկու՝ մուգ եւ բաց երանգներ. դա ավելի կանչող, գրավիչ էֆեկտ է տալիս: Ձեռքի վրա խառնել երկու երանգները եւ քսել: Եթե տոնային կրեմը պրոֆեսիոնալ է, կարելի է ցանկացած վրձին մի քիչ խոնավացնել եւ դրանով այն քսել մաշկին. ուրիշ ոչինչ հարկավոր չէ»,-մասնագիտական գաղտնիքները  LN-ի ընթերցողներին ներկայացրեց FM GROUP  ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը :

Դիտվել է 21486 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 905 անգամ
30.04.2024
Դիտվել է 302 անգամ
03.05.2024
Դիտվել է 174 անգամ
04.05.2024
Դիտվել է 126 անգամ
06.05.2024
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster