Աղմուկը կարող է վտանգավոր լինել հոգեկանի համար
05.12.2017
Հայտնի է, որ աղմուկը կարող է բացասաբար ազդել մարդու լսողության վրա: Սակայն գիտնականները բացահայտել դրա մեկ այլ բացասական կողմ ևս:
Տորոնտոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակներում նրանք գնահատում էին աղմուկի մակարդակը, որին ենթարկվում են մարդիկ, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Պարզվել է, որ միջինում, աղմուկի մակարդակը չէր անցնում նորմայի սահամանները: Սակայն անսպասելի պոռթկումներն ունակ են մեծացնելու լսողությունը կորցնելու հավանականությունը: Բացի այդ չափազանց բարձր աղմուկը կարող է դեպրեսիայի պատճառ դառանալ:
Հետազոտողները պնդում են, որ և բարձր աղմուկի ոչ շարունակական ազդեցությունը, և երկարատև ցածր աղմուկը կարող են վտանգավոր լինել:
Նշվում է, որ աղմուկի բռնկումները լինում են ամենուր՝ գնացքներում, ավտոբուսներում:
Միաժամանակ գիտնականները խորհուրդ են տալիս վերահսկել աղմուկի մակարդակը տարբեր միջոցներով: Ավելի լավ է օգտագործել պաշտպանիչ միջոցներ աղմուկի բացասական ազդեցությունից խուսափելու համար, քանի որ այն նաև կարող է առաջացնել սթրես և դեպրեսիա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5257 անգամ
Читать на русском
|