Քիմ Քարդաշյանի կերպարը նրա նոր օծանելիքի շնորհանդեսին
17.11.2017
Ասղի այս կերպարը համարել են լավագույներից մեկը նրա ողջ կարիերայի ընթացքում:
Օրերս Լոս-Անջելեսում կայացել է Քիմ Քարդաշյանի նոր բույրի՝ Քիմ Քարդաշյան KKW Fragrance շնորհանդեսը: Այս միջոցառման համար աստղը ընտրել է կազմվածքն ընդգծող կիսաթափանցիկ զգեստ և բաց բոկոտիկներ: Քիմը նախընտրել է շողշողացող դիմահարդարում՝ շեշտը դնելով աչքերի վրա և հրաժարվել է որևէ զարդերից:
Աստղի երկրպագուները նշել են, որ սա Քիմի ամենականացի կերպարներից է: Բացի այդ այժմ աստղը գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում և նրա վրա ցանկացած զգեստ գեղեցիկ է նայվում:
Քիմին եկել են աջակցելու նրա մայրը Քրիս Ջենները և քույրը՝ Քլոե Քարդաշյանը: Շնորհանդեսին ներկա էին նաև Մելանի Գրիֆիթը՝ ընատնիքի մոտ ընկերը, այլ աստղեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5513 անգամ
Читать на русском
|