Երիտասարդության գաղտնիքը գինու մեջ է
16.11.2017
Ամբողջ աշխարհի գիտնականները փնտրում են ունիվերսալ բաղադրատոմս, որը թույլ կտա ստանալ ցանկալի երիտասարդությունը և թույլ չտալ ծերացում: Բրիտանացի մասնագետները պնդում են, որ իրենց հաջողվել է դա անել: Ըստ նրանց, այդ հիանալի արդյունքը տալիս է կարմիր գինին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական ֆենոլ ռեսվերատրոլի և դրա անալոգների ազդեցությունը ֆիբրոպլաստերի, այսինքն մարդկանց ծերացած հյուսվածքների վրա, կարող է նկատելիորեն դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը:
Նշվում է, որ ծերացման ժամանակ հյուսվածքներում կուտակվում են կենդանի բջջիջներ, որոնք դադարում են իրականացնել իրենց ֆունկցիաները: Արդյունքում, հյուսվածքները և օրգաններն ավելի զգայուն են դառնում հիվանդությունների, տարբեր բորբոքումների ու ուռուցքների հանդեպ:
Գիտնականները շեշտել են, որ ռեսվերատրոլը մեծ քանակությամբ պարունակում է խաղողի կճեպի մեջ և որպես հետևանք նաև կարմիր գինու: Այն նաև գոյություն ունի կակաոյում և ընկույզում: Եթե կանոնավոր կերպով օգտագործել այս մթերքները, ապա կարելի է օրգանիզմին օգնել հաղթահարել ծերությունը:
Ի դեպ, մասնագետները զգուշացնում են, որ չարաշահել կարմիր գինին պետք չէ, այլապես դա միայն վատ հետևանքների կհանգեցնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6243 անգամ
Читать на русском
|