Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Թոփ 5 բամբասողներն՝ ըստ Կենդանակերպի նշանների

30.08.2017

Բամբասել սիրում են գեղեցիկ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները, սակայն նրանցից յուրաքանչյուրը իր ձևով է դա անում:

Ոմանց բավական է քննարկումը լավագույն ընկերուհու հետ, ուրիշները պետք է պատմեն վերջին նորությունները ամբողջ աշխարհին: Պարզվում է, մեր սերը բամբասանքների նկատմամբ կախված է նրանից, թե ինչ համաստեղության տակ ենք մենք ծնվել:


Աստղաբանները նշել են 5 ամենաբամբասող կենդանակերպի նշաններին.

5-րդ տեղ` Ջրհոս

Նրանց չի հետաքրքրում սերիալների կամ ընկերուհիների նոր սիրելիների քննարկումը: Այս հրապուրիչ և ինտելեկտուալ բամբասողները նախընտրում են շփվել ավելի նշանակալի թեմաներով: Նրանք հաճույքով կբամբասեն երկրում քաղաքական իրավիճակից կամ գիտության և տեխնիկայի վերջին ձեռքբերումներից, ինչպես նաև կզրուցեն հետաքրքիր հոդվածների և օգտակար հեռուստաշոուների մասին:

4-րդ տեղ` Կշեռք

Ընկերուհի-Կշեռքների հետ դուք չեք կարող բամբասել առավոտ շուտ: Այս գեղեցկուհիները սովորաբար երկար են քնում: Սակայն օրվա մնացած ժամերին կին-Կշեռքը պատրաստ է մասնակցել յուրաքանչյուր զրույցի: Նա ոչ միայն ձեզ ուշադիր կլսի, այլև հետաքրքիր բան կպատմի:

Բամբասող Կշեռքի լավագույն ընկերուհին Ցուլն է, քանի որ նրանք ունեն մեծ թվով ընդհանուր հետաքրքրություններ: Բամբասելով ամբողջ գիշեր՝ նրանք երկուսով անուշ կքնեն մինչ ճաշի ժամը:

3-րդ տեղ՝ Աղեղնավոր

Կին-Աղեղնավորը ինտելեկտուալ զարգացած է և շատ շփվող: Նա ունի շատ ընկերներ և այդ պատճառով միշտ ունի բամբասելու թեմա: Սակայն եթե դուք պատրաստվում եք նրա հետ աննշան բան քննարկել, ապա իզուր ժամանակ եք վատնում: Նրանց սիրելի թեմաներից են էկզոտիկ ճամփորդությունները, միստիկ երևույթները և անսովոր տղամարդիկ: Ընկերուհի-Առյուծը Աղեղնավորի համար ոչ միայն հիանալի զրուցակից է այլև էպատաժային գաղափարների աղբյուր:

2-րդ տեղ՝ Երկվորյակ

600x580

Կին-Երկվորյակներն այնքան են սիրում բամբասել, որ ունակ են ճանճից փիղ սարքել: Ճիշտ է իրենց հարազատների մասին նրանք նախընտրում են լռել: Մնացածում Երկվորյակներին հուզում են բազում հետաքրքիր բաներ: Կին-Երկվորյակները սիրում են շփվել ընկերուհի-Կույսերի հետ, քանի որ վերջիններս միշտ պատրաստ են քննարկել այնպիսի թեմաներ ինչպիսին են առողջ սնունդը, մաշկի խնամքը, ինչպես նաև լավ խորհուրդներ են տալիս:

1-ին տեղ՝ Խոյ

Ցանկության և ազատ ժամանակի դեպքում կին-Խոյը ունակ է ձեզանից քաշել ամբողջ տեղեկատվությունը: Նա ձեզ ուղղակի հանգիստ չի թողնի մինչև չստանա բարձրակարգ բամբասանքների իր ուզած չափաբաժինը: Նա պետք է պարտադիր իմանա վերջին նորություններն իր բոլոր ծանոթների մասին: Իսկ օտար մարդիկ Խոյերին ընդհանրապես չեն հետաքրքրում: Եթե դուք ծնվել եք մայր-Խոյի մոտ, պատրաստվեք նրան, որ չեք կարողանա իրենից թաքցնել ձեր անձնական կյանքը: Իր հարազատների և մոտիկների մասին նա պատրաստ է պատմել ցանկացածին: Սակայն նրա ամենահավատարիմ ունկնդիրն ընկերուհի-Խեցգետինն է:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11237 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Ռուս կինը Կահիրեում ցատկել է պատշգամբից՝ բռնաբարողից խուսափելու համար

13.01.2026
Եգիպտոսում երիտասարդ կանանց վրա կատարված դաժան հարձակումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Երկու ռուս կին ծանր վիրավորվել են, իսկ երրորդը փորձել է փախչելով փրկվել։

Ինչ պետք է իմանանք 2026 թվականի խորհրդանիշ Կարմիր հրե ձիու մասին

27.12.2025
2026 թվականը կնշանավորվի ձիու նշանով։ Այս կենդանին ազատասեր է, կրքոտ և պոռթկուն, ունի կյանքի անհագ ծարավ, բայց միևնույն ժամանակ, այն կատարելապես ընտելացված է մարդկանց կողմից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 853 անգամ
14.04.2026
Դիտվել է 327 անգամ
15.04.2026
Դիտվել է 276 անգամ
16.04.2026
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster