Ջրհոսը հայտնի է որպես սառը և անզգայուն անձնավորություն: Չնայած, որ հոգու խորքում նրանք վատ մարդիկ չեն, իրենց սառնությունը օգտագործոում են որպես պաշտպանիչ մեխանիզմ, ժամանակից շուտ մտերմությունից խուսափելու համար:
Ջրհոսի զույգի մոտ կարող է խնդիր ծագել մտերմության հետ կապված, և նա կարող է որոշել, որ Ջրհոսին նա չի հետքրքրում: Եվ քանի որ կենդանակերպի այս նշանը հաճախ զբաղված է աշխարհը փոխելով, նրա զույգը կարող է իրեն միայնակ զգալ: Այս վիճակում նա կսկսի կողքից ուշադրություն և կապ փնտրել:
Խեցգետին
Իր զգացմունքայնության, տրամադրության հաճախակի փոփոխությունների և էգոիզմի պատճառով Խեցգետինը կարող է իր զույգին դրդել դավաճանության: Նա սիրող է, հոգատար, սակայն հաճախ իրեն թույլ է տալիս անհարգալի վերաբերվել զույգի հետ, ինչը կարող է իր ընտրյալին դրդել փնտրելու այնպիսի մարդու, ով այդքան անկեղծ և կտրուկ չէ իր արտահայտություններում:
Բացի այդ, քանի որ Խեցգետինը ղեկավարվում է զգացմունքներով, նա կարող է բավականին կպչուն լինել, ինչը կարող է վանել մարդկանց:
Կույս
Կույսն ունի մեթոդական հայացք կյանքին և հաճախ այնքան է տարվում մանրուքներով, որ կարող է մոռանալ ուշադրություն դարձնել զույգին: Կենդանակերպի այս նշանը նաև տառապում է ծայրահեղ անպաշտպանության զգացողությունից և դժվարությամբ է հասկանում, որ հիասքանչ է և սիրո արժանի: Նրա անպաշտպանությունը սկզբից կարող է գրավել ուժեղ սեռի ներկայացուցչին, սակայն հետագայում նա կարող է փնտրել ավելի ուշադիր և ինքնավստահ մեկին:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: