Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 գլխավոր սխալ հոնքերի խնամքի ժամանակ

22.06.2017

Հոնքերի մասնագետ-դիմահարդարը կիսվում է գաղտնիքներով:

Սխալ 1. մաքրման բացակայություն

Մաշկի առողջությունը (հոնքերը բացառություն չեն) սկսում է ճիշտ մաքրումից: Հոնքերի հատվածում կարող են առաջանալ բորբոքային պրոցեսներ, մաշկը կարող է գրգռվել և չորանալ դիմահարդարումը մաքրելու միջոցների անորակ լինելուց: Մատիտը, ստվերաներկը կամ փայլը հոնքերից ավելի լավ է մաքրել դեմքի սովորական մաքրման միջոցներով: Այնուհետև վրայից պետք է քսել լոսյոնը, իսկ հետո խնամող յուղը՝ գերչակի, նուշի: Այդ կերպ դուք ոչ միայն կմաքրեք, այլև սնուցեք հոնքերը:

Սխալ 2․ լվացում տաք ջրով

Հոնքերը և թարթիչները թուլանում և փխրուն են դառնում բարձր ջերմաստիճանից: Ավելի լավ է նախապատվությունը տալ սառը ջրով լվացվելուն:

Սխալ 3․ կրեմների և գելերի օգտագործում

Կանանց մեծամասնությունը, ավարտելով մաշկի մաքրման փուլը, կրեմներ կամ գելեր են քսում ամբողջ դեմքին, այդ թվում՝ նաև հոնքերին: Եվ դա ամենագլխավոր սխալներից է: Այդպիսի միջոցները կարող են դանդաղեցնել հոնքերի աճը կամ արագացնել մազիկների թափվելը: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս մաքրել խնամքի միջոցները հոնքերի վրայից բամբակով, և քսել սնուցող յուղեր:

Սխալ 4․ հոնքերի կտրվածք ուղիղ գծով

600x580

Շատ կանայք իրենք են կտրում իրենց հոնքերը, այն էլ՝ ուղիղ գծով: Եվ դա մասնագետի ամենաուժեղ սարսափն է: Խնդիրն այն է, որ մասնագետները հատուկ մկրատներ են օգտագործում և հատուկ մեթոդով են դա անում: Այս պատճառով չարժե ինքնուրույն դա կտրել: Առաջինը, ուղիղ գծով կտրելը բերում է նրան, որ մազիկները փոխում են կազմվածքը և ուղղությունը: Այդ ամենը վատ է անդրադառնում հոնքերի ձևի վրա: Երկրորդը, այս մանիպուլյացիաների արդյունքը բավականին ագրեսիվ և անբնական տեսք է տալիս ունքերին: Այդ պատճառով ավելի լավ է հոնքերը վստահել մասնագետին:

Սխալ 5․ ոչ կանոնավոր խնամք

Հոնքերը, ինչպես նաև մազերը, պաշտպանության, սնուցման և խոնավեցման կարիք ունեն: Դա ցանկալի է անել ամեն օր՝ խնամող յուղերով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4492 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տեսողականորեն երկարացնել ոտքերը․ 7 խորհուրդ

08.08.2019
Ճիշտ ընտրված զգեստապահարանը և մեկ-երկու նորաձև մարուքները կարող են անճանաչելիորեն փոխել ձեր կազմվածքը:

Ինչպես հաղթահարել ամառային այտուցումը

18.07.2019
Որպեսզի օգնենք մեր օրգանիզմին, հարկ է աջակցել մեր սրտին ու երիկամներին` արյունը և լիմֆատիկ հեղուկը պահելու ավելի շարժունակ վիճակում:

Գեղեցկության 10 թոփ խորհուրդ, որորնք, իրոք, արդյունավետ են

25.06.2019
Ցանկացած կնոջ երազանքն է միշտ լինել գեղեցիկ, խնամված և հմայիչ։

Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը

11.06.2019
Մեկնարկել է ամառը, իսկ դա նշանակում է, որ արևն առավել ազդեցիկ է։

Առանց կոֆեինի. 10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածությունը

05.06.2019
Սովորաբար, երբ դուք ձեզ հեգնած եք զգում, հիշում եք մի բաժակ բուրավետ սուրճի մասին:

Թաց անձեռոցիկները կարող են վտանգել առողջությանը

29.05.2019
Գիտնականները պարզել են, թե ինչով են հատկապես թաց անձեռոցիկները վնասակար մարդկանց և շրջակայքի անվտանգությանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2019 07:27
Քենիացի ավագ խոհարար Մալիխա Մոհամեդը կերակրի անընդհատ պատրաստման բացարձակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուղիղ 75 ժամ:
20-08-2019 07:24
Մոցարելա պանիրը լավագույն մթերքն է զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց համար, պնդում են բրիտանացի դիետոլոգները:
20-08-2019 07:21
Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը եւ նրա ամուսինը՝ Ջասթին Էրվինը, հայտարարել են, որ սպասում են առաջնեկի ծնունդին. Գրեմը մերկացել է եւ ցույց տվել՝ ինչպես է մարմինը փոխվել հղիության ընթացքում:
20-08-2019 06:33
Բժիշկները կարծում են, որ վերքերը մշակելու համար նախատեսված սովորական յոդը հնացել է։ խորհուրդների համաձայն՝ ավելի լավ է օգտագործել յոդի ջրային լուծույթը, որը ևս առավելագույնս վնասազերծում է վերքը։
20-08-2019 05:26
Անցած հանգստյան օրերին Հավանայում սկսվել է կառնավալային երթերի ավանդական տարեշրջանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.08.2019
Դիտվել է 17630 անգամ
16.08.2019
Դիտվել է 8186 անգամ
19.08.2019
Դիտվել է 1136 անգամ
14.08.2019
Դիտվել է 796 անգամ
18.08.2019
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster