Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը
31.05.2017
Բժիշկները խորհուրդ են տալիս օրը մի քանի անգամ լվանալ ձեռքերը: Դա միայն օգուտ է, քանի որ ձեռքերը տարբեր բակտերիաներ են տարածում: Մենք քայլում ենք, դիպչում տարբեր բաների, բարևում ենք տարբեր մարդկանց: Միկրոբները մեզ շրջապատում են ամենուրեք: Ձեռքերի ճիշտ լվանալը օգնում է ազատվել դրանցից:
Մասնագետները մի շարք խորհուրդներ են տալիս, որոնց օգնությամբ կարելի է ճիշտ լվանալ ձեռքերը և ազատվել տարբեր բակտերիաներից:
Պարզվում է, մարդիկ իզուր են մտածում, որ ձեռքերի վրա բակտերիաների քանակը կախված է ափերի վրայի ջերմաստիճանից: Խնդիրը դա չէ: Եթե նույնիսկ դուք ձեռքերը լվանաք սառը ջրով, միևնույն է՝ կազատվեք վնասակար բակտերիաներից:
Մասնագետները նաև ընդգծում են, որ ձեռքերը լվանալու ընթացակարգը պետք է տևի 30 վայրկյանից ոչ պակաս: Դա շատ կարևոր է ձեռքերի առողջության համար:
Երրորդ կանոնը, որը կօգնի ձեռքերը մաքուր պահել՝ լվանալու միջոցներն են: Ոչ մի հակաբակտերիալ օճառ չի կարող սպանել առավելագույն բակտերիաներ: Չարժե արհամարհել հասարակ կանոնները՝ հետևելով նորաձևության միտումներին: Լավագույն միջոցները սովորական ջուրն ու օճառն են:
Մասնագետները նաև գտնում են, որ ձեռքերը կարելի է չորացնել տարբեր միջոցներով՝ հատուկ չորացնող սարքերով, անձեռոցիկներով, դրանք ոչ մի վնաս չեն հասցնում ձեռքերին: Իսկ կտորից սրբիչները պարտադիր պետք է մաքուր լինեն, քանի որ դրանց վրա կարող են կուտակվել հսկա քանակության բակտերիաներ և չորացնելով ձեռքերը դրանցով դուք ավելի եք կեղտոտում դրանք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5678 անգամ
Читать на русском
|