Դիմակ կանաչ թեյով և ձիթապտղի յուղով
03.05.2017
Ցանկանո՞ւմ եք տնային պայմաններում անել երիտասարդեցնող ընթացակարգ, որը շատ արագ արդյունք է տալիս: Այս դիմակը կիրառելիս դուք կունենաք հարթ, առանց կնճիռների մաշկ արդեն 15-20 րոպեից: Անպայման փորձեք այս հրաշալի դիմակը:
1. Աղացեք կանաչ թեյի տերևները սրճաղացում: Կանաչ թեյը պետք է լինի լավ որակի, առանց փոշու և ավելորդ խառնուրդների:
2. Մանրացված տերևների վրա լցնում ենք ձիթապտղի յուղ:
3. Խառնում ենք և թողնում մեկ օր, եթե թուրմը պատրաստում ենք սառը տարբերակով կամ դնում ենք այն ջրային բաղնիքի վրա (երեք ժամով):
Այդ ընթացքում յուղը կտա բազում կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ավելի հեշտ կներթափանցեն մաշկի խորքը:
4. Լցնում ենք յուղը մանրացված տերևներով այնպիսի տարայի մեջ, որտեղ պատրաստելու ենք սկրաբը:
5. Քիչ-քիչ ավելացնում ենք եգիպտացորենի ալյուր՝ պետք է ստացվի շիլայանման զանգված:
6. Ստացված խառնուրդը քսում ենք խոնավ դեմքին և թողնում 15-20 րոպե, այնուհետև զգուշորեն լվանում մերսող շրջանաձև շարժումներով: Դիմակ-սկրաբը սնուցում և փափկացնում է մաշկը, հարթեցնում այն և առողջ գույն հաղորդում: Այն նաև սնում է վիտամիններով և հանքային նյութերով:
Այս ընթացակարգից հետո դուք հաճելիորեն կզարմանաք արդյունքից: Լավ խոնավեցված, հարթ և գեղեցիկ մաշկը կլինի ձեր հպարտությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6401 անգամ
Читать на русском
|