Ավելանում է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին սատարող աստղերի թիվը։
22.04.2017
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ «Խոստումը պահելու» երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է.
«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»:
Ֆիլմը դիտելու և Ցեղասպանությունը դատապարտելու կոչով հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Անդրե Աղասին, Ռայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը, Շերը, Հայդի Քլումը:
Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից։
Ամբողջությամբ՝ այստեղ։ Դիտվել է 5482 անգամ
Читать на русском
|