Բրինձի օգտակարությունը մաշկի համար
19.04.2017
Եփած բրինձը օգտակար և համեղ ուտեստ է, սակայն որ այն ունակ է երիտասարդացնել մաշկը կարճ ժամանակի ընթացքում շատերի համար հաճելի նորություն կարող է լինել:
Այս հատիկայինն արժեքավոր լինոլեային թթվի և սկվալենի աղբյուր է: Սկվալենը խթանում է կոլագենի արտադրությունը: Կոլագենը ֆիբրիլյարային սպիտակուց է, որը պահպանում է խոնավությունը մաշկի մակերեսի վրա:
Դիմակ դեմքի համար բրինձից
Օգտագործելով բրինձը տնային կոսմետալագիայի մեջ, դուք կհեռացնեք մանր կնճիռները, ինչպես նաև պիգմենտային հետքերը և այլ տարիքային փոփոխությունները: Այս հրաշալի հատիկայինի հիման վրա պատրաստված դիմակը կարող է հեշտությամբ փոխարինել թանկանոց կոսմետիկ ընթացակարգերը: Կարևորը չծուլանալն է:
Բաղադրիչներ․
- 3 ճաշի գգալ բրինձ - 1 ճաշի ճաշի գդալ կաթ - 1 ճաշի գդալ մեղր - 2 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը․
Եփեք բրինձը և անցկացրեք քամիչի միջով, ջուրը պահեք: Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և փոքր-ինչ տաքացրած մեղր:
Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուքի օգնությամբ:
Բրինձի եփուկի մեջ կան մի շարք օգտակար նյութեր մաշկի սնուցման համար, սակայն ամենակարևորը դրա մեջ պարունակող հակաօքսիդանտներն են: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, հյուսվածքները ապահովվելով խոնավությամբ:
Բրինձի ջուրը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով ծովափ գնալուց առաջ կարող եք լվացվել այդ բնական միջոցով, բնության իսկական պարգևով:
Բրնձով դիմակն արժե քսել շաբաթը մեկ անգամ և արդեն մեկ ամսից զգալ երիտասարդեցնող հատկությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9545 անգամ
Читать на русском
|