Գիտնականները համոզված են, որ բոլոր ընկույզները օգտակար են: Սակայն յուրաքանչյուր տեսակ ունի տարբեր բաղադրություն, այդ պատճառով օգուտն էլ տարբեր է:
Գետնանուշը (արախիսը) հարուստ է պոլիֆենոլներով: Դրանք հատուկ նյութեր են, որոնք ազդում են հակաօքսիդանտների նման, ինչպես նաև նպաստում հյուսվածքների վերականգմանը: Այսինքն, ընկույզները օգնում են երկարացնել երիտասարդությունը և մաքրել օրգանիզմը ազատ ռադիկալներից: Գետնանուշի մեջ շատ են սպիտակուցը, չհագեցված թթուները և օգտակար յուղերը: Այս ընկույզները նաև պարունակում են շատ վիտամիններ և հանքային նյութեր, սակայն ամենաշատը B և E խմբի վիտամիններն են:
Գետնանուշը նպաստում է նյարդային համակարգի, մկաններրի ամրապնդմանը և էներգիայի հիանալի աղբյուր է: Այս ընկույզից ստանում են կաթ, որը օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց:
Գետնանուշը ավելի լավ է օգտագործել հում կամ առանց յուղ տապակած: Աղի ընկույզներից ավելի լավ է խուսափել՝ բացի մեծ քանակության աղից դրանց մեջ ավելացնում են տարբեր «համեմունքներ» ու կոնսերվատներ, որոնք ուժեղացնում են համը և զրոյացնում գետնանուշի օգտակար հատկությունները:
Բացի մեծ օգտակարությունից, գետնանուշն իր մեջ պարունակում է նաև բազում վտանգներ: Նրա մեջ կան 11 ալերգեն նյութեր: Բացի այդ, նյութերը, որոնք կան արախիսում, թնդացնում են արյունը, մեծացնում խցանումների ձևավորման ռիսկը և կարող են նպաստել հոդերի բորբոքային գործընթացներին:
Այս ընկույզի մեկ այլ բացասական կողմը նրա բարձր կալորեականությունն է. 100 գրամում պարունակում է 622 կկալ:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: