Կենդանակերպի 3 ամենագրավիչ նշանները
24.02.2017
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում հանիպել է մարդկանց, ովքեր մագնիսի նման ձգում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանք կարող են հոգնած լինել, այդքան էլ գեղեցիկ հագնված չլինել, սակայն նույնիսկ այդպիսի օրերին մնում են անհավանական գրավիչ:
Զարմանալի է, սակայն փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ գոյություն ունի կախվածություն կենդանակերպի նշանի և գայթակղելու կարողության մi57: Եվ այսպես, որոնք են այդ նշանները:
Աղեղնավոր
Աղեղնավորների զույգերի բախտը, կարելի է ասել, բերել է: Մեծամասամբ նրանք միակնասեր են, սակայն դա ընդհանրապես նրանց չի խանգարում կրքոտ լինել իրենց երկրորդ կեսի հանդեպ: Աղեղնավորները սիրում են, երբ անկողնում ամեն ինչ ներդաշնակ և հարթ է գնում, երբեք չեն շեղվում ավելորդ մանրուքների վրա և պատրաստ են ամեն ինչ անել սիրած մարդու համար: Նրանց գրավչության գաղտնիքը հսկա ներքին ներուժի և ինքնավստահության մեջ է: Մի կողմից այս հատկությունները օգնում են նրանց հաջողության հասնել աշխատանքում, մյուս կողմից ընդգծում նրանց հասուն սեքսուալությունը:
Կարիճ
Կարիճները շատ խորը անձնավորություններ են, պատրաստ նոր բացահայտումների: Ներքուստ բոլորն են ցանկանում փորձարկումներ անել մտերմության պահին սակայն ոչ բոլորն են պարաստ դրանց, երբ հնարավորություն է ընձեռնվում: Կարիճի դրական կողմը այն է, որ նա ուշադիր կհետազոտի ինքն իրեն և իր զույգին, որպեսզի երկուսն էլ հաճույք ստանան: Միակ բանը, որ կարող է վանել Կարիճից՝ դավաճանելու հակումն է: Դրա հետ մեկտեղ Կարիճը մեղավորության զգացում չի ունենում, արդարացնելով իր «հերոսությունները» անհավանական զգացմունքայնությամբ:
Երկվորյակներ
Երկվորյակները ահավոր հակասական են և դա ապահովվում է իսկական կրքերի բորբոքում: Սովորաբար Երկվորյակները գայթակղում են նրանց, ում հոգնեցրել է սովորական առօրեականությունը: Նրանք ունակ են սիրահարեցնել նույնիսկ մեկ հայացքով և դա այն պատճառով, որ նրանք պաթոլոգիապես տանել չեն կարողանում ձանձրույթը: Նրանց զենքը ազդեցիկությունն է: Սակայն ավաղ, մոտիկ զննումից հետո կարելի է նկատել դառը սխալը: Երկվորյակները վառ, նորաձև, հետաքրքիր և սեքսուալ են, սակայն դա նրանց ընդամենը մեկ կողմն է: Միաժամանակ, նրանք չափազանց նենգ էակներ են, ովքեր ցանկանում են բավարարել միայն սեփական պահանջմունքները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9151 անգամ
Читать на русском
|