Ինչ է հարկավոր երջանիկ երկարաժամկետ հարաբերությունների համար
11.02.2017
Շատերը երազում են կառուցել երջանիկ և ներդաշնակ հարաբերություններ, սակայն դա ոչ միշտ է հաջողվում: Բանն այն է, որ դրան նպաստում են հստակ գործոններ:
Որո՞նք դրանք, պատմել են ամերիկացի գիտնականները:
Նրանք մի շարք հետազոտություններ են իրականացրել, որոնց օգնությամբ պարզել են, որ սիրահարները պետք է ունենան մի շարք հատկանիշներ, որպեսզի հարաբերությունները լինեն երջանիկ և ներդաշնակ, ինչպես նաև կարճատև չլինեն:
Պարզվել է, որ տղամարդկանց համար առաջին հերթին արտաքին գրավչությունն է (75%), իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 97% նշել է կայուն եկամուտը, որի հետ նաև համաձայն են տղամարդկանց 74%: Բացի այդ՝ կանանց 58% կարևոր է համարում տղամարդու մարզված մարմինը:
Բացի այդ, մասշտաբային հարցման արդյունքում պարզվել է նաև, որ երկարաժամկետ հարաբերությունների համար տղամարդիկ և կանայք ընտրում են որոշակի տիպի զույգ: Մասնավորապես, շատերը ընտրում են այնպիսի մեկին, ով նման լինի ոչ միայն բնավորությամբ այլև հստակ հատկանիշներով:
Արժե նաև նշել, որ տարիքի հետ մասնակիցները ավելի քիչ են ուշադրություն դարձնում արտաքինի վրա, քանի որ կարծում են, որ զիջողականությունը, փափկությունը և բարությունը լավագույն հատկանիշներն են և նպաստում են ամուր հարաբերությունների ստեղծմանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5810 անգամ
Читать на русском
|