Առողջ և ամուր քունը օգնում է հանգստանալ, վերականգնել ուժերը և կանգնեցնել անհանգստացնող մտքերը: Այդպիսի քնից հետո պետք է ճիշտ արթնանալ: Եթե դուք արթնանալուն պես վեր եք թռնելու և շտապելու ինչ-որ տեղ, ապա արագ հոգնելու եք և օրվա վերջում ուժասպառ լինելու:
- Զարթուցիչը 15 րոպե շուտ դրեք և այդ րոպեները ձեզ տրամադրեք: Չարժե միանգամից վեր թռնել անկողնուց: Մի քիչ պառկեք, ձգվեք և անպայման ժպտացեք:
- Որքան էլ տարօրինակ չհնչի` արթնացրեք ձեր մարմինը ծիծաղով: Ծիծաղեք անկողնում և դուք կզգաք ինչպես կբարձրանա ձեր տրամադրությունը:
- Թեթև և նրբագեղ կերպով մոտեցեք հայելուն և բարի լույս ասեք ձեզ և վստահ եղեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Եթե դուք հավատում եք ձեզ, հաջողությունն անպայման ձեզ կժպտա: Միշտ հաճոյախոսեք ձեզ, նույնիսկ, եթե սկզբնական շրջանում դա ձեզ տարօրինակ թվա:
- Գնացեք լոգարան, լվացվեք և ցնցուղ ընդունեք: Այն պետք է կոնտրաստային լինի: Դա ձեզ կառույգացնի և մաշկին կենսունակություն կհաղորդի: Որպեսզի առավոտվա ցնցուղը հաճելի ընթացակարգ լինի ձեր համար, գնեք այնպիսի խնամքի միջոցներ, որոնց բույրը ձեզ հարազատ կլինի և հաճույք կպատճառի:
- Ցնցուղ ընդունելուց հետո կարելի է գնալ խոհանոց, խմել մեկ բաժակ հալեցրած ջուր: Դրանից հետո կարելի է անցնել առավոտվա սովորական գործողությունների: Հարդարեք մազերը, թեթև դիմահարդարում արեք: Այս ընթացակարգերի ավարտից հետո կարելի է նախաճաշել: Դա պարտադիր է, քանի որ նախաճաշը օգնում է օրգանիզմին առավոտվանից կուտակել անհրաժեշտ քանակի վիտամիններ և միկրոէլեմենտներ ու տրամադրում աշխատանքային օրվան: Ցանկալի է այն բաղկացած լինի շիլայից, մրգերից, թեյից կամ ոչ թունդ սուրճից:
Տանից դուրս գալուց չմոռանաք նայել ձեզ հայելու մեջև և ժպտալ:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: