Դուք չեք նկատում, սակայն նա անում է. 10 հաճելի դրվագ՝ ձեր հարաբերություններում
18.01.2017
Երևի թե դուք ընկերուհիներով մեկ անգամ չէ, որ քննարկել եք, թե ինչ են կարողանում ձեր տղամարդիկ: Կան բաներ, որոնք սովորաբար դուրս են մնում ուշադրության կենտրոնից, սակայն արժե հիշել դրա մասին, օրինակ.
Չի քնում մինչև երեկո՝ գրավոր հաղորդակցվելով ձեր հետ:
Բոլոր այդ հաղորդագրությունները սրտիկներով և այլ մանրուքներով՝ մինչև ձեր քնելը արտացոլվում է քնի պակասով:
Գրկում է, եթե վատ երազ եք տեսնում
Դուք չեք հիշում մանրուքները և միգուցե նույնիսկ երազը, սակայն նա ձեր կողքին է՝ մինչև դուք հանգստանաք:
Հիշում է, թե ինչ եք սիրում
Դուք նույնիսկ չեք էլ կասկածում, որ նրա գլխում անակնկալների և նվերների մի ամբողջ ցուցակ է բոլոր տոների համար:
Վերմակն իր վրա չի քաշում գիշերը
Դու սիրում ես մի քանի տակ փաթաթվել վերմակի տակ և նա ոչինչ չի բողոքում ու բավարարվում է եղածով, թեկուզ՝ մրսելով: Իսկ դուք ամուր քնում եք:
Ձեր պայուսակն է պահում, եթե ձեր ձեռքերը զբաղված են
Նա չի քաշվում ուրիշների կարծիքից և, եթե պետք է լինում, առանց վարանելու պահում է ձեր պայուսակը:
Գրկում է ձեզ, եթե բար մտնում է տարօրինակ մեկը
Միգուցե նա լավ սիրեկան է և ոչ կռվարար, սակայն պատրաստ է պաշտպանել ձեզ յուրաքանչյուր իրավիճակներում:
Չի ուտում ամբողջ ընթրիքը, երբ դուք ուշանում եք
Իհարկե կարելի է ուրիշ բան մտածել, սակայն միշտ հաճելի է, երբ ձեր մասին մտածում են:
Օգտագործում է այն օծանելիքը, որը ձեր դուրը գալիս է
Նույնիսկ, եթե այն նրան այդքան էլ դուր չի գալիս:
Օգնում է ձեզ գաղտնաբառեր մտածել
Այնպես, որ ոչ մեկ երբեք չկարողանա կոտրել ձեր էլեկտրոնային հասցեն:
Սափրվում է
Այնքան էլ չի ցանկանում, բայց չի էլ ուզում ծակել ձեզ համբուրելուց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5901 անգամ
Читать на русском
|