Խնձորի քացախի օգտակար հատկությունները
19.11.2016
Խնձորի քացախը, որը, ամենայն հավանականությամբ, կա ձեր տանը, ոչ միայն հիանալի տարբերակ է աղցանները համեմելու համար, այլև շատ արդյունավետ բուժիչ միջոց: Այն ունակ է հրաշքներ գործել ձեր օրգանիզմի հետ:
Այս մթերքի մեջ կան օգտակար բակտերիաներ, որոնք մաքրում են օրգանիզմը և արագացնում նյութափոխանակությունը, իսկ տարբեր միկրոէլեմենտների պարունակությունը խնձորի քացախը դարձնում է անփոխարինելի դեղամիջոց:
Ահա թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե դուք օրը մեկ անգամ խմեք մեկ բաժակ ջուր՝ խառնած 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ: Սակայն հիշեք, որ դա պետք է անել դատարկ ստամոքսին:
Մեկ ճաշի գդալ խնձորի քացախը սոված փորին դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության և մարսողության վրա: Շնորիհիվ դրա, օրգանիզմը ճիշտ է ընդունում օգտակար նյութերը՝ առանց ստամոքսում ծանրության զգացողության:
Խնձորի քացախը մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից՝ մասնավորապես աղիքները և հաստ աղիքը:
Խնձորի քացախը լավացնում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը և արագացնում արյան շրջանառությունը:
Այն հիանալի իջեցնում է զարկերակային ճնշումը:
Քացախը օգնում է օրգանիզմում վերականգնել թթվաալկալային հաշվեկշիռը:
Փորձեք օգտագործել այս միջոցն առողջությունն ամրապնդելու համար: Այն կլավացնի և ձեր ինքնազգացողությունը, և արտաքինը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5313 անգամ
Читать на русском
|