Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

8 պատճառ դարչինը սննդի մեջ ավելացնելու համար

21.10.2016

Դարչինը շատ տարածված համեմունք է, այն ավելացնում են կարկանդակներում, թխվածքաբլիթներում, ինչպես նաև ըմպելիքներում՝ սուրճի, տաք շոկոլադի և թեյի մեջ:

Դարչինի հիանալի բույրը բարենպաստորեն է ազդում նյարդային համակարգի վրա, բացի դրանից այն ունի տաքացնող ազդեցություն, ինչը դրան դարձնում է նյութափոխանակման օգնականը: Դարչինը պարունակում է երկաթ, մագնիում, կալցիում, բջջանյութ, ֆլավոնոիդ և հակաօքսիդանտներ:

Ութ պատճառ դարչինը սննդի մեջ ավելացնելու համար.

Խթանում է ուղեղի աշխատանքը

Ապացուցված է, որ դարչինի բույրն արթնացնում է ուղեղի ճանաչողական ֆունկցիան, իսկ դրա օգտագործումը լավացնում է ուղեղի աշխատանքը: Դարչինը օգնում է լավացնել հիշողությունը, կենտրոնացվածությունը, քչացնում Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը: Սննդի մեջ ավելացրած փոքր-ինչ դարչինը օգնում է պայքարել վրդովվածության, դեպրեսիայի և գլխացավի դեմ: Այդ պատճառով կարող եք ավելացնել այն սուրճի կամ այլ ճաշակելիքի մեջ:

Օգտակար է սրտի համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինի և քրքումի ավելացումը սննդի մեջ օգնում է նվազեցնել յուղոտ սննդի ազդեցությունը օրգանիզմի վրա:

Օգնում է նիհարել

Իհարկե, առողջ սնունդը և սպորտով զբաղվելն առաջնահերթ է: Սակայն դարչինը օգնում է ուժեղացնել մետաբոլիզմը, կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ, ինչը կարևոր դեր է խաղում նիհարելու համար:

Կարելի է ավելացնել փոքչ-ինչ դարչին վարսակի կամ յոգուրտի մեջ: Այս կերպ դուք համատեղում եք օգտակարը հաճելիի հետ՝ նիհարում և վայելում եք համեմունքի բույրը: Իհարկե դուք միանգամից չեք զգա արդյունքը, սակայն ժամանակի ընթացքում կսկսեք կորցնել ավելորդ քաշը:

Լավացնում է նյութափոխանակությունը

Դարչինը օգնում է կանխել ստամոքսի աշխատանքի խափանումը, նվազեցնում ստամոքսի քրոնիկ ցավերը: Կարող եք  դարչինն ավելացնել բանջարեղենային ապուրի մեջ:

Կանխում է քաղցկեղի զարգացումը

Դարչինի օգտագործումը օգնում է կանխել քաղցկեղային հյուսվածքների աճը, մեծացնում է գլյուկոզայի մակադակը արյան մեջ: Ավելացրեք այն վարսակով շիլայի կամ սուրճի մեջ, այդպես դուք կպաշտպանեք ձեզ քաղցկեղից:

600x580

Լավացնում է տրամադրությունը

Դարչինը մանգանi լավ աղբյուր է: Այն օգնում է հաղթահարել տրամադրության հաճախակի փոփոխությունները, հաշվեկշռել հորմոնները օրգանիզմում:

Ամրացնում է լնդերը

Դարչինն ունի հակաբակտերիալ հատկություններ, օգնում է ամրացնել լնդերը և պաշտպանում ատամները վնասվածքներից: Բացի այդ այն թարմացնում է շնչառությունը:

Լավացնում է մաշկը

Շնորհիվ հակաբակտերիալ միջոցների դարչինը օգնում է հանել մաշկի քորը և կարմրածությունը: Այն անփոխարինելի է յուղոտ և խնդրահարույց մաշկի համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6093 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 681 անգամ
15.05.2024
Դիտվել է 196 անգամ
17.05.2024
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster