|
7 գործ հոկտեմբերին․ աշունն անիմաստ չանցկացնելու համար
13.10.2016
Անցկացրեք այս ամիսը գեղեցիկ, հետաքրքիր և օգտակար:
Զբոսնել մաքուր օդին
Իհարկե դժվար է դուրս գալ տաք բնակարանից աշնան մռայլ եղանակին, սակայն փորձել պետք է անվճար օզոնաթերապիայի և կենսունակության բարձրացման համար: Չէ՞ որ առջևում ձմռան երկար ամսիներն են, երբ զբոսանքի դուրս գալն ավելի դժվար կլինի: Իսկ այժմ մեզ սպասում են աշնանային այգիները, որտեղ հայտնվելով՝ մռայլ աշնանային տրամադրությունը միանգամից անցնում է:

Կարդալ թղթե գրքեր
Աշնանը մեզ ձգում է դեպի հնաոճ թղթե գրքերը: Ընկղմված կարդալ, վայելել թղթե գրքի հոտը, տրորել թղթե էջերը, անհանգստանալ հերոսների համար, այդ ամենը մեծ հաճույք է պատճառում:

Թխել թխվածքաբլիթներ
Տնային թխվածքների հոտը կոճապղպեղով և դարչինով գործում է որպես իսկական հակադեպրեսանտ, իսկ թխելու ընթացակարգը հաճելի է նույնիսկ նրանց համար, ովքեր պարաստել չգիտեն:

Նայել հին ֆիլմ
«Ծույլ» աշնանային երեկոյի բաղադրատոմս՝ վերցնել խոտաբույսերով տաք թեյ, տնային թխվածքաբլիթներ, մտնել ծածկոցի տակ և միացնել սիրած ցանկից որևէ բան:
Ստուգել առողջությունը
Իհարկե ոգեշնչող չի հնչում, բայց անպայման պետք է զբաղվել դրանով:

Ընկերներով հանդիպումներ
Եղանակը չի տրամադրում պիկնիկների համար, սակայն դա չի խանգառում պատրաստել համով բաներ և հյուրեր հրավիրել:

Գործել բրդյա սվիտեր
Ինչու ոչ: Եթե դուք դեռ հիշում եք տատիկի դասերը, ապա այդ զբաղմունքը երեկոյան շատ հաճելի կլինի, իսկ արդյունքում կունենաք տաք, գեղեցիկ հագուստ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10286 անգամ
Читать на русском
|