Կաղամբի օգտակար հատկությունները
11.10.2016
Կաղամբը ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այն արդյունավետ պաշտպանում է օրգանիզմը տարբեր հիվանդություններից և ամրացնում է դիմադրողականությունը:
Ի տարբերություն այլ բանջարեղենների, այն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակի վիտամին C:
Այտուցվածություն
Եթե ձեր ոտքերը կամ մարմնի այլ մասերն այտուցվել են, քնելուց առաջ վրան դրեք կաղամբի տերև, առավոտյան այն լրիվ կիջնի:
Վահանաձև գեղձ
Վահանաձև գեղձի ցածր ֆունկցիոնալության պարագայում կաղամբը չի կարելի ուտել, սակայն կարելի է տերևները վրան դնել:
Նիհարել
Կաղամբը համով է, կշտացնող և ոչ կալորիական: Այն իր մեջ քիչ կալորիաներ է պարունակում, փոխարենը ունի շատ վիտամիններ և բջջանյութ: Այդ պատճառով, եթե ցանկանում եք նիհարել՝ շատ կաղամբ կերեք: Սակայն մի մոռացեք, որ դրա հետ մեկտեղ պետք է օգտագործել յոդ պարունակող շատ մթերքներ:
Ատամներ
Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կաղամբ են ուտում, ավելի սպիտակ ատամներ ունեն:
Արյան ճնշում
Կալիումը, որը պարունակվում է կաղամբի մեջ ամրացնում է անոթները, սիրտը և լավացնում արյան շրջանառությունը:
Կրծքով կերակրում
Կանայք, ովքեր կրծքով են կերակում, գիշերը կրծքերին դնում են կաղամբի տերևներ: Դա օգնում է քչացնել անհարմարությունը և հանել ցավի զգացողությունը:
Երիկամներ
Բժիշկները կաղամբ են նշանակում երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց: Այն օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը:
Կաղամբը չի կորցնում իր օգտակար հատկությունները, երբ դրանից աղցաններ են պատրաստում կամ հյութ: Սակայն այն ավելի լավ է օգտագործել հում վիճակում, քանի որ պատրաստումից հետո այն կորցնում է իր որոշ հատկությունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8398 անգամ
Читать на русском
|